14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Վրաստանի ՊՆ նախարարը հերքել է

Փետրվարի 2-ին Razm.info-ի հետ բացառիկ հարցազրույցում պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։ Լրագրողի հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը «Դելտայի»՝ Ադրբեջանին տվյալ զինատեսակները վաճառելու մասին լուրը, եւ արդյոք Վրաստանն այդ երկրից ստացել է գնված զենքը Հայաստանի դեմ չօգտագործելու որեւէ […]

Պայքար «կյանքի ջրի» համար

Վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը,  որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, առիթ տվեց անդրադառնալ ԼՂՀ ջրային ավազանին: Ուսումնասիրությունների համաձայն` ԼՂՀ ջրային պաշարները բավարար են ոչ միայն ներքին պահանջները բավարարելու, այլև այն «արտահանելու» համար։ Մասնագետները պնդում են, որ  մինչ օրս որոշ ենթակառուցվածքների բացակայության պատճառով առկա ջրառատ գետերը […]

Standard and Poor’s վարկանշային գործակալությունը Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

Ամերիկայի հայկական համագումարը հանդես է եկել ընդդեմ Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրելուն՝ նշելով, թե Standard and Poor’s միջազգային վարկանշային գործակալությունն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի: Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Գանձապետարանի քարտուղար Ջեք Լյուին հղված նամակում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է արել ԱՄՆ-ին հանդես գալ ընդդեմ Ադրբեջանի կոռումպացված ու ավտորիտար վարչակարգի համար առաջարկվող […]

ԵԽԽՎ-ում Ադրբեջանը որպես ռեպրեսիվ երկիր ներկայացվող բանաձեւ է ընդունվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի հետ կապված բանաձեւ է ընդունել, որում Ադրբեջանը ներկայացվել է որպես իրավապաշտպանների դեմ ռեպրեսիաներ իրագործող պետություն: «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերն ու պաշտպանության ուժեղացումը» բանաձեւում նշվում է, որ որ մի շարք երկրներում, այդ թվում` Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում իրավապաշտպանների դեմ բռնաճնշումների ուժեղացումն անհանգստություն է […]

Մենք մուսուլման ենք, դրա համար էլ խտրականություն են դնում․ Ալիեւը քննադատել է համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է մեղադրել այն բանում, որ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ չընդունվեց։ «Հենց համանախագահների սադրիչ գործողությունների արդյունքում ձայները չհերիքեցին, որպեսզի բանաձեւն անցներ»,- ասել է նա՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են ոչ թե հարցի կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ […]

ՏՏ անվտանգության ոլորտի մասնագետը՝ նախորդ տարվա հաքերային հարձակումների մասին /Սևակ-շաբաթ//

Դեռ օրեր առաջ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական հաքերները կոտրել են հայկական դեսպանատների կայքերը: Այս մասին իր անձնական կայքում՝ Banman.am, գրառում էր կատարել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս մասնավորապես գրել էր . «Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20-ին նվիրված գործողությունները։ Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ […]

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտնում է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության […]

ԼՂՀ ԱԺ խմբակցություններն համատեղ հայտարարություն են տարածել

ԼԶՀԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակներում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ: Այս մասին հայտնում է […]

Արցախում կանխվել է դիվերսիոն հետախուզական փորձ

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց, տեղեակցնում է ԼՂՀ  ՊՆ լրատվական ծառայությունը: Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի