22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Նախարարը թմրամիջոցներով տեռորի է ենթարկել

Գաբալայի շրջանի (Ադրբեջան) Քյոթուքլու գյուղից  մոտ 25 բնակիչ  նախօրեին երեկոյան փորձել է  հատել ԼՂՀ հանձնվելու հայկական կողմին: Այս մասին տեղեկացրեցին ադրբաջանական լրատվամիջոցները: Ինչպես գրում է minval.az-ը վերջիններս սպիտակ դրոշներով մոտեցել են շփման գծին, սակայն ադրբեջանցի իրավապահները շրջապատել են խմբին: Նշվում է նաեւ, որ պատճառը տեղի իշխանություններն են, ավելի կոնկրետ` Նաբիեւների գերդաստանը: Բողոքավոր քյոթուքլուցիները հայտնել են, որ […]

Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել, գրում է Vesti.Az-ը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա եւ սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ»,- ասել է նա՝ նշելով, […]

«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը՝ Ստեփանակերտում (տեսանյութ)

  Նախօրեին հանրության ուշադրությանն է ներկայացվել վավերագրական ֆիլմերի «Արցախ» սդուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը: Տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի […]

ՌԴ-ն պետք է զբաղվի Թուրքիայով, իսկ մենք՝ Ադրբեջանով. Լ. Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքաետ Լևոն Շիրինյանն ասել է, որ միջազգային քաղաքականության մեջ տեղ չունեցողին խժռում են, հետևաբար ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Հայաստանը պետք է գործի: Ըստ բանախոս Շիրինյանի՝  առաջին հարցը, որ պետք է բարձրացնի Հայաստանը, Նախիջևանով անցնող երկաթգծի շահագործումն է. «Նոր երկաթգծի մասին են խոսում, սակայն ինչո՞ւ նստենք, սպասենք Չինաստանի 100 միլիարդներին, եթե մի […]

Հույսը պետք է լինի միայն սեփական ռազմական ներուժը. քաղաքագետ

Քաղքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բանակցային գործընթացին և սա բավական լուրջ ազդակներ է իր մեջ պարունակում: Վերջինս նաեւ անդրադարձել է ՌԴ-ի կողմից Հայաստանին տրված վարկով ձեռք բերվելիք զինատեսակների՝ նախօրեին հրապարակված ցանկին՝ ընդգծելով, որ այդ զենքերը հիմնականում հարձակվողական բնույթի են: «Կարծում եմ՝ դրանք ուժերի […]

Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործի քննությունն սկսվել է

2015 թվականի նոյեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է գործի էական հանգամանքների և դիմումի ընդունելիության վերաբերյալ հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը՝ Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որի մասին տեղեկացրել է Արթուր Բադալյանի ներկայացուցիչ` «Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանին: Արթուր Գրիշայի Բադալյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: 2009 […]

ՄԻԵԴ- ը չի ընդունել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է առաջնահերթության կարգով քննել ԼՂՀ- ում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դիմումները: Ռադիոլուր-ի փոխանցմաբ Եվրադատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սեկտորի ղեկավար Չինգիզ Ասկերովը Trend- ին հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Եվրադատարան այդ հարցով, սակայն […]

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի

 Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ […]

Բաքվի դեմարշը ԵԱՀԿ-ին (անիմացիոն տեսանյութ)

1994 թվականին ստորագրված հայ-ադրբեջանական հրադադարի ստորագրումից հետո 2015 թվականը շփման գծում ամենաթեժն էր… Հրետանակոծություններ, քաղաքացիական զոհեր և ամենօրյա դարձած հրաձգություններ: Տեսանյութում քննարկվում են շփման գծում իրավիճակի թեժացման պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ: Ներկայացվում է նաև այն, թե ինչու է Բաքուն ցականում արցախյան բանակցություններում ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի