20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է Մոգերինիի պաշտոնական այցը Ադրբեջան

Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Ադրբեջան: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Մոգերինին հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում ԵՄ բարձր ներկայացուցիչն էներգետիկայի հարցով ԵՄ փոխնախագահի հետ կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին:

Հարկ է նշել, որ վաղը՝ մարտի 1-ին Մոգերինին կայցելի Հայաստան: Այստեղ նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ