21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվական քարոզչաալիքն է բարձրացրել

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվական քարոզչաալիքն է բարձրացրել ս.թ. մայիսի 27-29-ը Խորվաթիայի Ռովին քաղաքում տեղի ունեցած՝ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի100-րդ նստաշրջանի կապակցությամբ՝ կայացված որոշումները ներկայացնելովմտացածին և կամայական մեկնաբանություններով:

Դեռևս 2014թ. աշնանը Սամարղանդում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի ԶՀԿ ԳԽ99-րդ նստաշրջանում Ադրբեջանը հանդես էր եկել կազմակերպությաննպատակներին հակասող քաղաքականացված բանաձևի նախագծով, որն առանցքննարկվելու հանվել էր օրակարգից՝ հայկական պատվիրակության ձանքերով ևփոխանցվել էր Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կոմիտեին, քանի որԳործադիր խորհրդի անդամները արձանագրել էին, որ հարցը հակասում էկազմակերպության առաքելությանը և նպատակներին:

Ռովինում կայացած նստաշրջանում Գործադիր խորհուրդն  ընդամենըքննարկել է Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կոմիտեի խորհրդատվականբնույթի առաջարկությունը՝ առանց անգամ անդրադառնալու Ադրբեջանի կողմիցերկրորդ անգամ ներկայացված բանաձևի նախագծին, չնայած ադրբեջանական կողմիապարդյուն դիմադրությանը:

Արդյունքում Գործադիր խորհուրդը պարզապես իգիտություն է ընդունել Էթիկայի կոմիտեի խորհրդատվական առաջարկությունը՝ հստակորեն նշելով, որ տվյալ թեմայով ցանկացած այլ հարցի դեպքում միակհղումը կարող է լինել ի գիտություն ընդունված այդ առաջարկությունը: Հատկանշականորեն, նշված առաջարկությունում հոստակորեն նշված է, որզբոսաշրջությունը նպաստում է «միջազգային հակամարտությունների ևպետությունների միջև հակասությունների մեղմացմանը, աշխարհում խաղաղությանհաստատմանըե:

Այսպիսով, փաստորեն վերջ դրվեց հետագայում ևս ադրբեջանական որևէնման նկրտումների հնարավոր դրսևորմանը: Խորհրդի նիստում հանդես եկածպատվիրակությունները իրենց թե գրավոր և թե բանավոր ելույթներում խստորենդատապարտեցին կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելուադրբեջանական հերթական փորձը, ինչին հաջողվեց հասնել ՀՀ պատվիրակությանարդյունավետ աշխատանքի արդյունքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ