20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի հետ սահմանին Ռուսաստանը զորավարժություններ է սկսել

Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հարվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը հղում անելով  ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությանը: Հաղորդագրությունում նշվում է, որ Հարվային ռազմական օկրուգին՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն […]

Մի հայորդի այս ամենին ի պատասխան՝ կտրելու է ալիևի թոռան կոկորդը

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր Ֆեյսբուքյան հարթակում հետևյալ գրառումն է կատարել. «Արդեն մի քանի օր է ականատեսն եմ, թե ինչպես է համայն հայությունը, անկախ ամեն ինչից, ոչ թե խոսքով այլ գործով իր զորակցությունը հայտնում արցախահայությանը: Մենք ականատեսն եղանք, թե ինչպես են հազարավոր կամավորներ շտապում մարտադաշտ՝ կանգնելու իրենց որդիների կողքին: Մենք վկան ենք այն իրողության, թե […]

Այս պահին չեն կրակում

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է  կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշել է, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է […]

Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները. «Euro Ombudsman»

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «Euro Ombudsman» պարբերականն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններին. տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Արցախում՝ պարբերականը նշում […]

Ադրբեջանից վռնդել են ռուսաստանցի լրագրողներին

LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից: Ադրբեջանի ԱԳՆ ռուսաստանցի լրագրողներին մեղադրել է Ադրբեջանի տարածքում առանց հավաստագրման աշխատելու համար: Երկրի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, թե LifeNews-ն իր նյութերում իբր «աղավաղել է իրական իրավիճակը` ոչ օբյեկտի տեղեկատվություն տրամադրելով», հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։:

Ով հետ եկավ, կգյուլլենք . Ադրբեջանը գնդակահարել է սեփական զորքերին /վիդեո/

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան  հարթակում գրառում է կատարել. «Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»:

Հրապարակվել է «Սմերչի» չպայթած հրթիռի լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից այսօր գիշեր կիրառված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռի լուսանկարները եւ գրառում կատարել. «Աջ կողմում Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի […]

Ադրբեջանական բռնապետը մի օր կկագնի Հաագայի դատարանի առաջ

  «Ադրբեջանական բռնապետը մի օր կանգնելու է Հաագայի դատարանի առաջ». այս մասին Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել  Իզաբելլա Աբգարյաանը. «Ադրբեջանը, ինչ զենք էլ ունենա, Արցախյան հարցում չունի ու երբեք չի ունենա ամենահզոր զենքը` Հայրենի հողը, տունը, օջախը պահելու բնազդը: Մարդը գերհզոր է դառնում, երբ իր տան վրա են հարձակվում: Արցախը մերն է եղել, կա […]

ԿԽՄԿ-ն գնահատում է կարիքները հասկանալու համար իրական վիճակը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել բացառապես մարդասիրական օգնություն, այս մասին երեկ հաղորդագրություն էր տարածել կոմիտեի մամուլի քարտուղարությունը։ Henaran.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ արդեն իսկ կոմիտեն իր պատրաստակամությունն հայտնել է մարդասիրական օգնություն տրամադրելու կողմերին: «Այս շրջանկաներում ինչ պետք է հասկանանք. իհարկե առաջին հերթին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի