14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հովանավորը Թուրքիան է. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի խոսքով, վերջին օրերի թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումները ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն են: Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ Պաշտպանության բանակն ի պատասխան ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների, հարվածներ է հասցրել այն կետերին, որտեղից հրետակոծվում էր խաղաղ բնակչությունը: Տեսանյութը՝ Արցախ ՀԸ

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

Ինչպես հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել […]

ԼՂՀ ԱԳՆ հիշեցնում է Ադրբեջանին

Սույն թվականի ապրիլի 2-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն: Դրա մասին են վկայում 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը […]

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ծանոթացել է հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտշրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից  հրետակոծության հետևանքովբնակավայրի կրած վնասներին: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում,  եղել է այն թաղամասերում, որտեղհրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ: Այնուհետև, շրջանի պատասխանատուների […]

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է հակառակորդի կողմից Մարտակերտի և Մատաղիսի արկակոծման հետևանքները /ֆոտո/

Անցած գիշեր, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական հենակետերը, այլև Մարտակերտ և Մատաղիս խաղաղ բնակավայրերը։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ստորև ներկայացում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները:  

Թշնամու արկակոծությունից Մարտակերտում ավերածություններ են եղել. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրառել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված արկակոծության հետևանքով Մարտակերտի բնակավայրերում ավերածություններ են եղել: «Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ թշնամին մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում […]

Ադրբեջանը փորձում է չեղարկել զինադադարի համաձայնագիրը. ՀՀ ԱԳՆ

երեկ  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի այս քայլը, որով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994թ. մայիսի […]

ՄԻԵԴ-ը գրանցել է ընդդեմ Ադրբեջանի գրանցված գանգատները

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան): Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետևանքով իրենց հանդեպ դրսևորված անմարդկային […]

Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է SPIKE տիպի հակատանկային հրթիռ /ֆոտո/

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց): Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` շփման գծի հյուսիսարևելյան […]

Այս գիշեր հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է ականանետ, նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ` ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (13 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի