14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի վարչապետի մայրն ու կինը հայ են. Բաքվում որս են սկսել

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի` վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար: Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ […]

Հակառակորդն անկանոն կրակահերթեր է արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Հակառակորդի կողմից խախտվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Միջուկային զենք ունենալու թեման Ադրբեջանում տարածում են մեկ նպատակով

«Հայաստանի՝ իբրև միջուկային զենք ունենալու թեման ադրբեջանում տարածում են մեկ նպատակով, որպեսզի ժողովրդին «բացատրեն ու հիմնավորեն», թե ինչու միլիարդեներ կերած ու միայն զորահանդեսների ժամանակ հզոր իրենց բանակը չի կարողանում խնդիր լուծել։ Իբրև թե Հայաստանի ունեցած զենքն է իրենց հետ պահողը։ Դե հոմ չեն խոստովանի, որ մեր զինվորներն ու սպաներն են Հայաստանի ատոմային զենքը»: Զոհրապ Եգանյանի գրառումը […]

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Սերժ Սարգսյանին

Պաշտոնական Երևանի հայտարարությունը հակասական է և անտրամաբանական: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրած պայմանները, որպեսզի սկսվեն ԼՂ հարցով բանակցությունները, գրում է ադրբեջանական АПА-ն։ Նա հայտարարել է, որ Հայաստանի նախագահը հրաժարվել է բանակցություններ վարել, այն դեպքում երբ ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ երկիրը իբր […]

94-ի պայմանագիրը` առանցք

«Բլումբերգ» գործակալությանը ՀՀ նախագահի տված հարցազրույցի հետեւյալ բաժինը խորիմաստ բովանդակություն է բանաձևում եւ լույս սփռում բանակցային գործընթացի վերսկսման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների վրա: « Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, […]

Դիրքորոշումների դինամիկա ղարաբաղյան հիմնահարցում

Այս տարվա ապրիլին Արցախյան հակամարտության աննախադեպ թեժացումը սկիզբ դրեց մի շարք գործընթացների ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակում: Եթե երկրի ներսում աննախադեպ սոցիալական մոբիլիզացում և քաղաքացիական գիտակցության արթանցում կարելի է նկատել, ապա ՀՀ արտաքին քաղաքականությունը, կարծես թե ևս որոշակի բեկման է ենթարկվել: Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը անցած երկու տարիներին ուղղված էր դեպի ինտեգրացում Եվրասիական Տնտեսական Միության անդամների հետ: […]

Մինչ հայերը օդ էին հանում Թարթառն ու Աղդամը, Մամեդյարովը Ռամազոտի էր լսում /ֆոտո/

Գրիշա Աղաջանյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրառում է կատարել եւ հղում արել ադրբեջանակն մի քանի հրապարակումների: Գրառման մեջ մասնավորապես օգտատերը գրել է. «Ադրբեջանական մամուլը տռաս է հանել արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Մամեդյարովին խայտառակ են անում հենց ադրբեջանցիները։ Հարցն այն է, որ Էլմար Մամեդյարովը ադրբեջանցի օլիգարխ և «Ադրբեջаնական Ավիաուղիներ» ավիաընկերության սեփականատիրոջ՝ Ջհանգիր Ասկերովի հետ, ներկա […]

Ադրբեջանցիները խոսում են նյութական կորուստների մասին /ֆոտո/

Ֆեսյբուկյան օգտատեր Գրիշա Աղաջանյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Հրետանի ունենք աշխարհը չունի. Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկ նոր լուսանկարներ է ներկայացնում ադրբեջանական Չեմենլի, Զանգիշալի և Ղարադաղլի գյուղերում տեղի ունեցածի մասին՝ որի ճարտարապետն են ԼՂՀ զինված ուժերն ու մեր տղերքը։ Ի հայտ են գալիս նորանոր ավերածություններ։ Որոշ լրատվամիջոցներ էլ գրում են, որ մի շարք գյուղերում էլեկտրականություն ջրամատակարարում չկա։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի