15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքուն պատրաստվում է նոր գործողությունների. Ժողովուրդ

Հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմամբ Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ ամրագրել, որ հակամարտությունը ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի միջեւ Է, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Ղարաբաղյան կողմի ստորագրությունից ամեն գնով ազատվելու՝ Ադրբեջանի այս ձգտումը, ի դեպ, կարող է հաջողությամբ պսակվել, եթե առաջիկայում, Աստված մի արասցե, պատերազմական գործողությունները վերսկսվեն եւ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձագանքեն նույնքան չեզոք, որքան ապրիլի սկզբին, իսկ մեր դաշնակից երկրներն էլ՝ առաջին հերթին Ռուսաստանը, ոչ միայն հավասարության նշան դնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ շատ հստակ քայլեր անեն՝ հօգուտ մեր հակառակորդի։

Չի բացառվում, որ դիվանագիտական ճակատում 94թ. հրադադարի համաձայնագրից հրաժարվելու ուղղությամբ ձեռնարկված իր վերջին քայլից՝ ապրիլի 14-ի նամակը ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնելուց հետո Ադրբեջանը փորձի պրոցեսը զարգացնել նաեւ մարտի դաշտում նոր գործողություններով։

Համենայն դեպս, երեկ ստացվւսծ տեղեկությունները, թե ԼՂ սահմանագծին նկատելի են ադրբեջանական զինուժի մեծ կուտակումներ եւ զորքերի ակտիվ տեղաշարժ, բավականին մտահոգիչ է։ Թեեւ Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամլո խոսնակը հայտարարում է, թե դա ամենեւին էլ չի խոսում Ադրբեջանի՝ հարձակվելու մտադրության մասին, սակայն Իլհամ Ալիեւի քայլերի քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ այդ հարձակումը սարերի հետեւում չէ։

Արդյոք մենք համարժեք հակաքայլեր անում ենք՝ հակազդելու համար ադրբեջանական պլաններին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթությունում, դժվար է միանշանակ ասել։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ