Չպետք է անընդմեջ ապրել ռազմական հաջողությունների երազախաբությամբ
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/04/f55c56222dc4a4_55c56222dc88a.thumb_1.jpg)
Կեսգիշերին հայկական զինուժի կողմից վերջ դրվեց ադրբեջանական ամպագորգոռ տվայտանքներին: Ամբողջ գիշեր ահ ու սարսափի մեջ տեղահանվում էին: Հա, ի դեպ գերժամանակակից սպառազինությունը բնավ էլ ադրբեջանցի զինվորականների համար չէ: Այն կիրառելու համար նախ և առաջ անհրաժեշտ է լինել ոչ թե ավանակ, այլ գիտակ, և երկրորդ՝ պետք է ունենալ համարձակություն և կամք, իսկ ավանակներից նման բան ակնկալելը նույնն է, թե չբեր կնոջը ստիպես, որ երեխա բերի:
80-ական թվականի սպառազինությունը բնավ էլ հինը կամ վատը չէ, եթե այն կիրառողը հայ զինվորն է : Այսօր Հայոց բանակը, նրա անկոտրում զինվորը, վերջ դրեցին ադրբեջանական միֆին, թե գրավելու են Արցախը: Այսօր հայ զինվորը Ադրբեջանին ցույց տվեց, որ չպետք է անընդմեջ ապրել ռազմական հաջողությունների երազախաբությամբ…
Արմեն Դանիելյան