25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ծանոթացել է հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտշրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից  հրետակոծության հետևանքովբնակավայրի կրած վնասներին:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում,  եղել է այն թաղամասերում, որտեղհրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ:

Այնուհետև, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ, վարչապետը աշխատանքայինխորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարքհարցեր: Ա. Հարությունյանը դատապարտել է ադրբեջանական կողմի շարունակվող ագրեսիան և նշել, որ,անվտանգության նկատառումներից ելնելով, բնակավայրում մտցված արտակարգ դրությունը դեռևսկպահպանվի:

«Մենք վճռական ենք մեր քաղաքականության մեջ և թշնամու ագրեսիվ գործողություններին տվել ու տալու ենքհամարժեք պատասխան: Ինչ վերաբերում է բնակիչների կրած կորուստներին, կառավարությունը շարունակելուէ գույքագրել դրանք, որպեսզի տրվեն համապատասխան փոխհատուցումներ»,- ասել է վարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում էին քաղաքաշինության և էկոնոմիկայինախարարները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ