15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի գործողությունների հետեւանքով երեք հայ զինվոր է վիրավորվել

Ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով հայ երեք զինվոր վնասվածքներ է ստացել:

Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում, որովհետեւ վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի:

Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորին, նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար. նրանցից մեկը հարվածային ալիքի հետեւանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը թոքի բեկորային վնասվածք: Երեք վիրավորն էլ որակյալ բուժօգնություն են ստանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաեւ այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետեւանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ