14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

«Ծանր ժամանակներում ծպտուն չեն հանում»

«Արցախի քառօրյա պատերազմից հետո Հայաստան այցելեցին Հունաստանի եւ Լատվիայի պատգամավորներ, որոնք եղան նաեւ Եռաբլուրում: Քառօրյա պատերազմը դատապարտել եւ Հայաստանին ու Արցախին զորակցել են նաեւ որոշ չեխ պատգամավորներ: Թե Չեխիան, թե Հունաստանը եւ թե Լատվիան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամներ են: Այդ պետությունների պատգամավորները՝ թե մարդկային,թե բարոյական եւ թե քաղաքական առումով Հայաստանին ու Արցախին ավելի շատ աջակցություն […]

Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ. 6 փաստ

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում: Մասնավորապես ռուս-ադրբեջանական […]

Հրեա առաջադեմ մտավորականը դատապարտում է Իսրայելի մահացու զենքի վաճառքը Ադրբեջանին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր: Հայաստանի կառավարությունը և աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե Իսրայելին, թե Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի […]

Սեփական աչքերով տեսավ. լատվիացի պատգամավորը ադրբեջանցիների «սև ցուցակում» /վիդեո/

Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար, Լատվիայի խորհրդարանի պատգամավոր  Սերգեյ Պոտապկինը նպատակ ուներ Արցախում գտնել ճշմարտության բանալին: «Եկել եմ ամեն բան սեփական աչքերով տեսնլու համար, քանի որ մենք իրավունք չունենք մամուլի և ինտեռնետի տրամադրած տեղեկություններով առաջնորդվելու»,-Ստեփանակերտում իր տպավորություններով կիսվեց  պատգամավորը: Պոտոպկինը բառ առ բառ հիշում է իրենց տարածաշրջանում հայ եկեղեցու միակ հոգևորական հայր Խոսրովի նամակի տողերը: Նշենք, […]

«Մտքեր` պատերազմի տասներորդ օրը»

«1. Ռուսաստան. ԳՈՒՑԵ անհրաժեշտ է դադարել դատապարտել Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու և երկակի խաղ տանելու համար (քանի որ Ռուսաստանը պարզապես թքած ունի մեր մեղադրանքների վրա), հակառակը, այնպես անել, որ մյուս ազգերը դատապարտեն և սկսենք ՔՆՆԱՐԿԵԼ: Սկսենք քննարկել, թե ինչպես կարելի է ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպենք նրանց լսել մեզ և մեր պահանջներին աչալուրջ լինել: 2. ԱՄՆ. ԳՈՒՑԵ, […]

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվել է Մակեդոնիայում

  Ս.թ. ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները: Ծրագրի թեման էր <<Թվային Եվրոպան>>: Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ առաջիկա տարիներին առնչվելու են անդամ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև համատեղ ջանքերով […]

Ադրբեջանը «սեւ ցուցակում» կներառի ԼՂՀ այցելած Հունաստանի և Լատվիայի պատգամավորներին

Ադրբեջանը մտադիր է «սեւ ցուցակում»ներառել Հունաստանի և Լատվիայի պատգամավորներ Գարիֆալիա Կանելիին ու Սերգեյս Պոտապկինսին, գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հիքմեթ Գաջիևը, իրենք տվյալներ ունեն, որ պատգամավորները ապրիլի 11-ին այցելել են ԼՂՀ և հանդես են եկել հայտարարություններով, որոնք կարող են վնասել Հունաստանի ու Լատվիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին: «Այցը կայացել է տարածաշրջանի համար […]

Վերադարձված հայ մարտիկների դիերը եղել են անդամահատված. «Փաստինֆո»

Մարտի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց զոհվածների մարմինների փոխանակում, հայկական կողմին փոխանցվեց 18 զոհվածի մարմին, և մինչ այսօր մեկ հոգու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։ Ինչպես արդեն տեղեկացրել էին, հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների մարմինները խեղված ու անարգված են եղել: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ զոհվածներից 17-ի մարմինները խեղված են եղել, բացակայել են ականջները, որոշ դեպքերում էլ […]

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը բարձրացվել է ԵԽ կրթության նախարարների համաժողովում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ, […]

Ադրբեջանի համար սկսվել է սահուն անկման փուլը. Հայկ Դեմոյան

Շփման գծում ապրիլի 2-ին տեղի ունեցածը բացարձակ արկածախնդրություն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից, որն ուներ թե ներքին, թե արտաքին պատճառներ: Արմենպրեսի  փոխանցմամբ այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ արտաքին ճակատում Ադրբեջանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ, իսկ տեղեկատվական հոսքերը զարգանում են ոչ հօգուտ Ադրբեջանի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի