Սեփական աչքերով տեսավ. լատվիացի պատգամավորը ադրբեջանցիների «սև ցուցակում» /վիդեո/
Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար, Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը նպատակ ուներ Արցախում գտնել ճշմարտության բանալին:
«Եկել եմ ամեն բան սեփական աչքերով տեսնլու համար, քանի որ մենք իրավունք չունենք մամուլի և ինտեռնետի տրամադրած տեղեկություններով առաջնորդվելու»,-Ստեփանակերտում իր տպավորություններով կիսվեց պատգամավորը:
Պոտոպկինը բառ առ բառ հիշում է իրենց տարածաշրջանում հայ եկեղեցու միակ հոգևորական հայր Խոսրովի նամակի տողերը:
Նշենք, որ պատգամավորների բարեկամական խմբին Արցախ է ուղեկցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով փորձեց հնարավորինս ներկայացնել տիրող իրավիճակի ստույգ պատկերը:
Նշենք, որ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է իր «սև ցուցակում» ներառել ԼՂՀ «ապօրինաբար» այցելած հույն և լատվիացի պատգամավորներ Գարիֆալի Կանելիին ու Սերգեյս Պոտապկինսին.
«Մեր տվյալներով՝ վերոնշյալ պատգամավորներն ապրիլի 11-ին այցելել են ԼՂՀ և հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, որոնք ունակ են վնասել ադրբեջանա-հունական ու ադրբեջանա-լատվիական հարաբերություններին:
Այցն իրականացվել է տարածաշրջանի համար ոչ պարզ ժամանակում, երբ Ղարաբաղյան շփման գծում տեղի է ունեցել էսկալացիա: Մենք դա որակում ենք որպես սադրանք և մտադիր ենք նրանց ներառել Ադրբեջանի «սև ցուցակում»»,-ընդգծել է Գաջիևը:
Մանրամասները` տեսանյութում: