Սիրիայում քաղաքացիական պատերազմից առաջ նույն իրավիճակն էր ինչ Հայաստանում /տեսանյութ/
Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ անկախ նրանից թե մենք ինչ վերաբերմունք ունենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բոլորը իրավունք ունեն կարծիք արտահայտելու և ասուլիսը տապալելը ճիշտ քայլ չէր: «Ես կարծում եմ Քոչարյանը ինչ-որ բան կբացահայտեր սրանով և ինձ թվում է նա այն մարդը չէ, որ միայնակ խորտակվի: Նա հաստատ անուններ էր տալու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը […]
Երեւանում ընթացող «Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Գերագույն դատական խորհրդի գրասենյակ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունների դադարեցումը պահանջելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը՝ ի դեմս դատավոր Ազարյանի, ազատ արձակեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որոշումը հիմնավորելով նախկին նախագահի անձեռնմխելիությամբ: Այսօր կեսօրին նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն վերոհիշյալ ակցիայի մասնակիցները ներխուժեցին դահլիճ, […]
Ինչպես արդեն գիտենք Էրեբունի Պլազա հյուրանոցում այսօր պետք է տեղի է ունենար ՀՀ 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Ասուլիսը դեռ չսկսած մի խումբ ակտիվիստներ կարծելով՝ Քոչարյանն արդեն ներսում է ներխուժեցին ներս. «Ցմահ»,«Պրիվետ Ռոբ, հաջող Ռոբ» , վանկարկելով։ Նրանք պահանջում ցմահ դատապարտել ՀՀ 2֊րդ նախագահին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել […]
Բժշկականի ուսանողները շեշտում են՝ չեն հրաժարվում ծառայությունից, այլ պահանջում են լեյտենանտի կոչում ստանալու իրենց իրավունքը: ԵՊԲՀ-ի ուսանողները օրդինատուրայում իրենց մասնագիտացման հարցը լուծելու համար ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ։ Նրանք պնդում են՝ ըստ օրենքի, իրենք պետք է ստանան լեյտենանտի կոչում և այնուհետև զորակոչվեն բանակ, սակայն Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տրամադրել այդ, և փոխարենը առաջարկում է […]
Երեկ համացանցում նկարներ էին տարածվել, որոնք պատմում էին Հայաստանում դաժան շնամարտի դեպքերի մասին: «Դինգո» թիմ ՀԿ տնօրեն Օվսաննա Հովսեփյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում փաստեց, որ Հայաստանում չկա կենդանիների պաշտպանության օրենք: Նա նշեց նաև, որ շնամարտի մեկ այլ դեպքի հետ կապված իրենք դիմել են ոստիկանություն և դա նրանց կողմից բացատրվել է որպես շների թեստավորում: «Ստացվում է, որ […]
Նախորդ կառավարություններն իրենց վատ աշխատանքի հետևանքները քողարկելու համար մշտապես Սևանից ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը։ Փորձագետը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, որովհետև մշտապես Սևանի […]
«Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպին ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ֆիզիկապես ներկա չեն եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։ «Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ես ընկել եմ։ Հիվանդանոցում առավոտյան արթնանում […]
ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական և սննդամթերքի անվտանգությանն առնչվող տեղեկատվության տարածման մի քանի աղբյուր կա: Դրանք են՝ պաշտոնական աղբյուրները, ԶԼՄ-ները, սոցցանցերը և միջազգային կայքերը և լրատվամիջոցներն են: «Որակի տեսակետից լիազոր մարմնի տրամադրած տեղեկատվությունը բավականին կցկտուր և ընդհանուր է, ինչի արդյունքում հանրությանը հուզող շատ հարցեր մնում են անպատասխան»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված […]
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական զարգացումների վրա բավական լուրջ ազդեցություն ունի, թեեւ դրանք երբեմն այլ անունների տակ են քողարկվում: «Հենարան» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ բանախոսի՝ «մարտի 1», իհարկե, եղել է, բոլորը տեսել են, նաեւ`Ռոբերտ Քոչարյանն էր այս իմաստուն իշխանության կողմից բավական ճիշտ ընտրված ֆիգուր եւ այլն: […]




























