23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անջատողական տրամադրությունների սրացումը Իրանում կարող է սպառնալիք լինել տարածաշրջանի համար

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 22-ին առավոտյանը ժամը 9:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Խուժաստան նահանգում Սուրբ պաշտպանությանը նվիրված զորահանդեսի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն, որի գործող անձինք հինգն էին, և բացված կրակոցների արդյունքում սպանվել են խաղաղ բնակիչներ: Նախնական տվյալներով  զոհերի թիվը մոտ 2 տասնյակի էր հասնում, բայց քանի որ մեծ էր նաև ծանր վիրավորների թիվը, հետագայում եղան նաև մահացողներ՝  ծանր վիրավորներից: Այժմ անմեղ զոհերի թիվը հասնում է ավելի քան 3 տասնյակի:

«Արաբախոս բնկաչության մեծ մասը կենտրոնացված է հենց Խուժաստան նահանգում, և սա խոսում է այն մասին, որ տարածքում բավական մեծ է արաբական երկրների ազդեցությունը, որոնք ունեն ոչ այնքան լավ հարաբերություններ Իրանի Հանրապետության հետ և փորձում են օգտագործել տեղի բնակչությանը Իրանի դեմ տարբեր գործողությունների և ճնշումների համար»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Իրանագետը խոսելով ահաբեկչության կազմակերպիչների մասին փաստեց, որ շրջանառվում են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների անունները:

Տոնոյանը նկատեց՝ Իրանի Խուժաստան նահանգում նախկինում ևս եղել են նման ահաբեկչություններ, որոնց զոհ է դարձել խաղաղ բնակչությունը: «Անջատողական տրամադրությունների սրացումը Իրանում՝ կարող է  որպես սպառնալիք լինել տարածաշրջանի համար»,-նշեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ