Ոչ թե Հայկն է ընտրվել քաղաքապետ, այլ՝ Նիկոլ Փաշինյանը. Գուրգեն Եղիազարյան
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ասաց, որ ընտրությունների ժամանակ նկատել է և՛ լավը, և՛ վատը:
Լավը, ըստ Եղիազարյանի՝ այն էր, որ ոչ մի ընտրատեղամասում չի տեսել կասկածելի դեմքով անձանց, ովքեր պետք է իրենց հարևաններին ուղղորդեին՝ այս կամ այն կերպ քվեարկելու հարցում: Եղիազարյանը նկատեց՝ շատ լավ է, որ այս անգամ հանգուցյալները չմասնակցեցին ընտրություններին:
Լավի կողքին վատը արձանագրելով՝ վերջինս նշեց, որ իրեն դուր չեն եկել հատկապես թիրախային հարձակումների ենթարկված ԲՀԿ-ականները և Նիրա Զոհրաբյանի հասցեին համացանցում տարածված հայհոյանքները. «Եթե նշածս դրականը Սերժ Սարգսյանի օրոք որպես բացասական երևույթ եղել են, ապա պետք է արձանագրել՝ այս հայհոյանքները և նման տիպի գրառումներ Սերժ Սարգսյանի օրոք չկային»:
Եղիազարյանը վստահ է՝ հարուցված քրեական գործերը թե իբր ԲՀԿ-ն գումար է բաժանել կեղծ էին, հակառակ դեպքում գործին ընթացք կտրվեր:
Քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանին անդրադառնալով, Եղիազարյանը շեշտեց. «Ոչ թե Հայկն է ընտրվել քաղաքապետ այլ՝ Նիկոլ Փաշինյանը. մարդկանց մի մասը դեռ հավատում է Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում;