23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության մոտ են /տեսանյութ/

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների մայրերը: 

Պահանջը արդեն երկար ժամանակ է նույնն է՝ ըստ նրանց, իրենց որդիները մահվան  գործերը լիարժեք չեն քննվել և իրենց որդիների կասկածելի ինքնասպանության գլխավոր մեղավորները դեռևս պատժված չեն:

Վալերիյ Մինասյանի մայրը՝ Նանա Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում հիշեց՝ որդին բողոքել է զինծառայակից ընկերներից. « Որ խոսում էի հետը, ինձ ասեց` մամա էստեղ «բարդակ» ա.  տղերքը սալյարկա էին գողանում: Որ ես տեսա, ասեցին` ձեն չհանես, քեզ էլ փող կտանք` մի 3000 դրամ»,- պատմում է Մուրադյանը: 

Մայրը հորդորել է որդուն տեղյակ պահել հրամանատարներին այս մասին, բայց վերջինս ասել է, որ հրամանատարներն էլ են ներքաշված այդ պատմության մեջ. «Ես ասեցի գործ չունես դու բալես, ասեց` չէ մամա, ես գործ չունեմ, 4 օր հետո երեխուս գլուխը կերան: 2010 թվականի մարտի 15-ին երեխուս սպանված բերեցին: Իմ տղային խեղդել են, հետո կախել ու ասում են ինքնասպան ա եղել»:  

Նանա Մուրադյանի խոսքով՝ որդու մահվան պատճառի առաջ քաշած վարկածները ծիծաղելի են և անհեթեթ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ