27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ես չեմ ներելու այն անձանց, ովքեր փորձել են իմ երկիրը տեղափոխել ատելության դաշտ. Զոհրաբյանի պատասխանը Փաշինյանին /տեսանյութ/

 «Ես չեմ ներելու այն անձանց, ովքեր փորձել են իմ երկիրը տեղափոխել ատելության դաշտ»-, այսօր  ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հարցին՝ ովքե՞ր են ատելության դաշտ տեղափոխող անձինք, Զոհրաբյանն ասաց. ««Քաղաքացիական պայմանագրի» և  «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամները»»:  Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն էր հայտնել Նաիրա Զոհրաբյանին եւ նշել […]

Ո՞ւմ օգտին քվեարկեց Նաիրա Զոհրաբյանը /տեսանյութ/

«Ծառուկյան» խմբակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը վաղ առավոտյան եկել էր ընտրատեղամաս՝ քաղաքացիական իր պարտքը կատարելու: Լրագրողների հետ հանդիպմանը նա շեշտեց՝  եկել է քվեարկելու հանուն Երևանի բարօրության, իսկ թե ում է ընտրել, չցանկացավ բարձրաձայնել: Անդրադառնալով երեկ՝ Աջաբփնյակի ԲՀԿ գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանը Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ  տասներկու օրերի ընթացքում բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ բաժանում են […]

Այո, ես անկախ եմ … Հանրապետության հրապարակի օրվա այցելուները (տեսանյութ/ֆոտո)

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետեւյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական […]

Արարատ Միրզոյանը ևս Հանրապետության հրապարակում է /տեսանյութ/

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում անցկացվում են Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է։  Հանրապետության հրապարակը մարդաշատ է: Այստեղ են նաև մի շարք պաշտոնատար անձինք: Հանրապետության հրապարակում […]

Անկախությունը՝ Լիլիթ Մակունցի աչքերով /տեսանյութ/

Հանրապետության հրապարակում տեղի են ունենում Անկախության տոնին նվիրված միջոցառումներ։ Տոնական միջոցառմանը ներկա է նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:  Լիլիթ Մակունցը Henaran.am-ի հետ զրույցում անկախության մասին իր պատկերացումները կիսելով ասաց. «Անկախությունն ինձ համար առաջին հերթին առնչվում է գիտակցության հետ և միևնույն ժամանակ զուգորդվում է նաև էմոցիաների և հույզերի հետ»:  Անդրադառնալով օրվա՝ «Դու անկախ ես» կարգախոսին՝ […]

Ո՞ւմ են կասկածում, երբ մենք ունենք թմրանյութը գովազդող և օրինականացնելու դիմող փոխվարչապետ. Լիա Ավետիսյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:  «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանը բոլորովին անհեթեթ է համարում նախաձեռնության գրասենյակի անդամներ Հայկ Նահապետյանի և […]

Այդ դեպքում կստացվի՝ մենք տաքսի ընկերություններին «մատաղ ենք արել». տաքսի ծառայությունների ղեկավարները՝ վարչապետին

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից, ասաց` թեև իրենք ողջունում են վարչապետի այս քայլը, բայց ամեն դեպքում պետք է որոշակի վերապահումներ արվեն: Սահակյանը գտնում է, որ նախ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում անհատ տաքսու վարորդներ: […]

Հայաստանում այսօր պետական մակարդակով հալածվում են նրանք, ովքեր դեմ են ԼԳԲՏ-ին

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ  Արման Բոշյանը համոզված է «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամների գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունը քաղաքական հետապնդում է: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման […]

Պետական օրակարգերը շեղեցին քաղաքապետական քարոզարշավը. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատելով ավագանու ընտրությունների քարոզարշավը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝  իր համար ողջունելի է, որ մրցակիցներից յուրաքանչյուրը ունի իր ձեռագիրը և իր ոճը: «Մենք պետք է հասկանանք, որ սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա ընտրություն է Երևանի քաղաքապետի և ավագանու միջև, որին պետք է մասնակցի Երևանի քաղաքացին»,-շեշտեց […]

Գիշերել ենք Փաշինյանի կողքին. առանց կացարանի մնացած կանայք սպասում են պատասխանի /տեսանյութ/

63 ամյա Սվետա Դավթյանը դստեր՝ Կարինե Ավետիսյանի հետ Henaran.am-ի խմբագրություն էր  եկել՝ հույսով, թե մի դուռ կբացվի, երբ մարդիկ իմանան իրենց պատմությունը: Ասում են՝ անբարեխիղճ մարդկանց պատճառով հայտնվել են դրսում,  կացարան չունեն: 2015 թվականի հունվարի 15-ին  իր խոսքով՝ Գավառի ոստիկանների հալածանքներից և ոտնահարումներից փախչելու համար Սվետա Դավթյանը դստեր հետ դուրս է եկել իրենց տանից և մինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված