Ո՞ւմ օգտին քվեարկեց Նաիրա Զոհրաբյանը /տեսանյութ/
«Ծառուկյան» խմբակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը վաղ առավոտյան եկել էր ընտրատեղամաս՝ քաղաքացիական իր պարտքը կատարելու:
Լրագրողների հետ հանդիպմանը նա շեշտեց՝ եկել է քվեարկելու հանուն Երևանի բարօրության, իսկ թե ում է ընտրել, չցանկացավ բարձրաձայնել:
Անդրադառնալով երեկ՝ Աջաբփնյակի ԲՀԿ գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանը Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տասներկու օրերի ընթացքում բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ բաժանում են ընտրակաշառք, բայց այդ տասներկու օրերի ընթացքում երբեք չեն կարողացել դա ապացուցել.
«ՀՀ հպարտ ոստիականապետ դիմում եմ Ձեզ, կամ դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը իհարկե, չեք կարող ներկայացնել, որովհետև չկա, կամ ես հորդորելու եմ Ձեզ, որ քրեական պատասխանատվության ենթարկեք սուտ մատնության հոդվածով բոլոր այն անձանց, ովքեր ահազանգել են»:
Զոհրաբյանը վստահ է՝ կեղծ ահազանգեր չեն էլ եղել:
Ավելին՝ տեսանյութում: