14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետական օրակարգերը շեղեցին քաղաքապետական քարոզարշավը. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատելով ավագանու ընտրությունների քարոզարշավը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝  իր համար ողջունելի է, որ մրցակիցներից յուրաքանչյուրը ունի իր ձեռագիրը և իր ոճը:

«Մենք պետք է հասկանանք, որ սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա ընտրություն է Երևանի քաղաքապետի և ավագանու միջև, որին պետք է մասնակցի Երևանի քաղաքացին»,-շեշտեց նա և կոչ արեց բոլոր Երևանցիներին մասնակցել ընտրություններին:

«Ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ տեղում գտնվող Արմեն Մարտիրոսյանն էլ ամփոփելով քարոզարշավն ասաց՝ առաջին անգամ քարոզարշավը ընթացել է հենվելով յուրաքանչյուր թեկնածուի պատկերացումների վրա:

Մարտիրոսյանն ընդգծեց՝ ժամանակը քիչ էր քարոզարշավի համար, իսկ ընտրակարգը սխալ էր: Վերջինս կարծում է, որ ընտրությունները պետք է լինեին քաղաքացիների կողմից քաղաքապետի և ավագանու ուղիղ ընտրությամբ:

«Ես կարծում եմ, որ մեր պետական օրակարգերը շեղեցին քաղաքապետական քարոզարշավը»,-նկատեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր ներկայացրել:  Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ