Ո՞ւմ են կասկածում, երբ մենք ունենք թմրանյութը գովազդող և օրինականացնելու դիմող փոխվարչապետ. Լիա Ավետիսյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանը բոլորովին անհեթեթ է համարում նախաձեռնության գրասենյակի անդամներ Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի տանը կատարած խուզարկությունը:
«Նրանց վրա կա ինչ-որ թմրանյութի կասկած, մինչդեռ մենք ունենք թմրանյութը գովազդող և օրինականացնելու դիմող փոխվարչապետ և ԱԺ պատագամավոր»,-նշեց Ավետիսյանը:
Նա կարծում է, որ սա Հայկ և Բելի դարերի կռիվն է.«Ես վստահ եմ, եթե նրանց անունները լինեին Էմիլի կամ Ժուլիեն էդպիսի բան չէին անի»,-հավելեց նա:
Ըստ Լիա Ավետսիյանի՝ ազգի համար կարևորագույն կետերից են ընտանիքը, ազգը, պետությունը և Աստված, և հիմա այս ամեն կետի դեմ պայքար է գնում:
Հիշեցնենք՝ նոյեմբերին ՀՀ-ում նախատեսված է ԼԳԲՏ անձանց իրավունքների ամրապնդման համար անցկացվող ֆոռում, Henaran.am-ի հարցին, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիրները ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այդ ֆոռումը կանխելու համար, ծնողական կոմիտեի հիմնադիրներից Արման Բոշյանը պատասխանեց, որ իրենք օրենքի նախագծով են հանդես գալու.«Քանի դեռ չկա համապատասխան օրենսդրական դաշտ, որևէ գործիք, բացի ակցիաներից, չի աշխատի«,-նշեց նա:
Հարցին՝ արդյո՞ք չկա մտավախություն, որ վերջններիս բանակարնները ևս կխուզարկեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք միշտ խոսել են ազգային արժեքների պահպանման մասին, Արման Բոշյանը պատասխանեց , որ չունեն որևէ մտավախություն.«Սա պատերազմ է, որը ենթադրում է, որ պետք է լինեն և՛ հաղթողներ և՛ զոհեր: Ի տարբերություն Հայկ Նահապետյանենց մենք չունենք գործիքներ, որոնց մեջ լինեն նյութեր: Եթե մեզ մոտ էլ լինեին համակարգիչներ, որոնց մեջ կլինեին ինֆորմացիաներ, կարող ենք ասել, որ մեզ մոտ էլ կգային»,-վստահեցրեց նա:
Արման Բոշյանը վճռական է՝ հասնելու են նրան, որ ներողություն խնդրեն այդ խուզարկության համար.«Ես պահանջում եմ, որ վերադարձնեն այդ համակարգիչները և ներողություն խնդրեն»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: