01 Ապրիլի, Saturday, 2023
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին՝ ինքնահրկիզված քաղաքացու մեքենան, որով աշխատում էր

timthumb (2)

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: NEWS.am-ի թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ալիյանը արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Ալիյանի եղբայրը NEWS.am-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան […]

«ժողովրդավարության բաստիոնում Փաշինյանն այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում». կարմիր փուչիկներ՝ նախագահին /Տեսանյութ/

5.UpIFZ_

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է տարածել, մասնավորապես նշելով. «Այսօր Aspram Krpeyan-ի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:   Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում […]

Ո՞վ է խարդախության համար դատապարտպված և ընդդիմադիր դաշտում «ջուր պղտորող» Հայկ Բաղդասարյանը․ antifake.am

1667488796.4365_Screen-Shot-2022-11-03-at-18.52.44

Antifake.am-ը գրում է մինչ ընդդիմադիր դաշտը փորձում է կոնսոլիդացվել ընդդեմ կապիտուլյանտների ու դավաճանների իշխանության Հայաստանի գլխին կախված վերահաս վտանգը կանխելու համար՝ ֆեյսբուքյան տիրույթում թվացյալ ընդդիմադիր գործունեություն ծավալող Հայկ Բաղդասարյան անուն ազգանունով անձնավորությունն այդ հարթակում չի դադարում անվանարկել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց, շարունակում է ընդդիմադիր տարբեր թևերի մեջ կռիվ գցելու և խառնակչության փորձերը։ Այսօր ֆեյսբուքում […]

Կարո Փայլանը հավասարության նշան է դնում «Խոջալուում» սպանվածների և Սումգայիթյան ջարդերի միջև

454ec5da46713519bb4fcd459976734c-4

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Հայ հասարակությունը հիմա էլ շվարել-զարմացել է Կարո Փայլանի թուրքամետ պահվածքի և հայտարարությունների պատճառով։ Այնինչ դեռևս 2019 թ. մարտի 3-ին «Դիմատետր»-իս էջին տվել էի հայկական ծագում ունեցող այդ թուրք քաղաքական գործչի պարզ ու հստակ քաղաքական գնահատականը։ Ահա՝ «ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԿԱ Կարո Փայլանը հավասարության նշան […]

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի. իրավիճակը բավականին մտահոգիչ է. ԿԲ նախագահ

v1_thumb.thumb

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Սա, ի դեպ, ԵՄ երկրների գնաճին է հավասար», – ասաց նա: ԿԲ նախագահի խոսքով՝ իրավիճակը բավականին մտահոգիչ է: «Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է  […]

Մահացել է Գայանե Փայտյանը

gayane-paytyan-669x445

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Մեր տեղեկություններով Փայտյանը առողջական խնդիրներ ուներ: Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: Նա 48 տարեկան էր։ Փայտյանը աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում, հիմնադրել է հաղորդավարների և լրագրողների «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։ Henaran.am-ի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Գայանեի հարազատներին, մտերիմներին` […]

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ արգելել են իր մուտքը Հայաստան

hayastany-kam-datapartvac-e-ve-n190013-1

«Կոնստանտին Զատուլինին, որը երկար տարիներ եռանդուն աջակցում է Հայաստանին, Հայաստանի ներկայիս պետն արգելել է մտնել Հայաստան։ Ինձ, ի դեպ, նույնպես»,- գրել է լրագրողը։  Այս մասին իր Տելեգրամ ալիքում տեղեկացրել է Ռուսաստանն այսօր» մեդիա-խմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Google Maps-ից հեռացվել են Սյունիքի մարզի տեղանունների ադրբեջաներեն տարբերակները

312075157_1175240226408514_6205099879907890579_n-822x463

«Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ջանքերով Google Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Սեպտեմբերի 29-ին հիմնադրամը Սիսիանի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ Google Maps և Google Earth հավելվածներում անվանափոխված […]

Նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահը

timthumb (3)

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից «Խորը ցավով տեղեկացանք, որ Հերոսի մահով սեպտեմեբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ընկել է մեր եղբայր դարպասապահ՝ Կարեն Կարապետյանը: Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մարտի

Ամենաընթերցված