22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եղիշեի վանք

Ճարտարի հնօրրանների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եղիշեի վանքը, որը գտնվում է Ղուզե Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին:

Վանքի միակ եկեղեցին արձանագրությունների մեջ կոչվում է Եղիշայ կույսի անապատ:

Եկեղեցին ուշ միջնադարի ոճի հատուկ բազիլիկ է, ներսում ունի երկու սյուներ, ծածկը թաղակապ է:

Բեմի երկու կողմից կան ուղղանկյուն հատակագծով խորաններ: Պատերում բացված են երեք մեծ խորշեր:

Միակ մուտքը արևմտյան կողմից է: Կամարները, մույթերը, լուսամուտների և դռան եզրերը շարված են մաքուր տաշած քարերից, մնացած մասերը`անտաշ որձաքարերով:

Պատերի մեջ օգտագործված են հին շենքի բազմաթիվ քարեր, խաչքարեր, կենցաղային և այլ ձևի հետաքրքիր զարդաքանդակներ, նույնիսկ գերեզմանաքարեր, արձանագրության մնացորրդներ,

որոնք ավելի են բարձրացնում եկեղեցու արժեքը: Ներսից ծեփը մեծ մասամբ թափված է: Պահպանվել է խորանների ծեփի որոշ մասը:

Հին շենքի հիմնադրման ժամանակը ստույգ հայտնի չէ: Վիմական արձանագրության համաձայն` 12-րդ դարից եղել է նշանավոր ուխտատեղերից մեկը:

Հետագայում այն ավերվել է, և տեղը 17-րդ դարում վերաշինվել:

Ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցին ի ձեռամբ իմով…(արձանագրությունը պետք է հասկանալ վերակառուցելու իմաստով):

Վերակառուցումը կատարվել է 1655 թվականին, երկու կրոնավորների` Հովհան աբեղայի և իր որդեգիր կրտսեր տեր Հովհանի կողմից:

Շինարարության արձանագրությունը գտնվում է մուտքի ճակատի քարի վրա:

Կտուրի վրա իբրև զանգակատուն ունեցել է փոքրիկ կաթողիկե, այժմ այն գտնվում է կիսավեր վիճակում:

Եկեղեցու ավագ խորանում, բեմի տակ է գտնվում Եղիշա կույսի դամբարանը:

Եկեղեցուն կից, բարձունքի վրա տարածվում է փոքրիկ գերեզմանոց: Տապանաքարերի մի մասը բավական մեծ է և լավ մշակված:

Ի դեպ, եկեղեցու պատերի մեջ տեղադրված խոշոր տապանաքարերի վրա քանդակված են միջնադարյան երկրագործական գործիքներ, վար ու ցանքի, հացահատիկի կալսման տեսարաններ,

խաղողի ողկույզներ և այլն:

Այս ամենի շնորհիվ հուշարձանը հետաքրքիր է նաև ազգագրական առումով:

Քանդակները խոսում են այն մասին, որ շրջապատի բնակիչները զբաղվել են հիմնականում երկրագործությամբ և այգեգործությամբ, ինչպես հիմա:

Վանքն իր ժամանկին պարսպապատ է եղել: Ավերված պարիսպների վրա աճել են տեղի, կաղնի, հացենու և այլ ծառեր, որոնք իրենց հովանու տակ են առել վանական համալիրը:

Սկզբնաղբյուրը՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ