27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Հացադուլ ծեծի ուղեկցությամբ. բացառիկ մանրամասներ ահաբեկչության մեջ մեղադրվող գնդապետի մասին /վիդեո/

Նորք -Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված  զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հետ դեռևս 2013 թվականին Henaran.am-ը հարցազրույց է հրապարակել, որտեղ բացառիկ մանրամասներ կան: «13 օր Աղդամի բանտում հացադուլի մեջ եմ եղել, բայց մի տարբերությամբ՝ հիմա պայմաններն են փոխվել, էնտեղ էքստրեմալ պայմաններ էին, կես բաժակ ջուր էին տալիս օրվա մեջ ու ռեժիմով ծեծ […]

Աշուղի հուզիչ երդումը /վիդեո/

«Երդվել եմ, որ եթե երկար ապրեմ բոլոր հերոսների անուններով երգեր եմ գրելու: Այստեղ պառկած բոլոր հերոսները  «չաուշներ»  են ու «անդրանիկներ» են: Բոլոր դարերում ՝ հերոսը հերոս է…»,-այսօր՝ հունվարի 28-ին, հայոց բանակի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում Henaran.am-ի թղթակցին ասաց աշուղ Ռազմար Սասունցին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Երեք ուսուցիչ՝ հայրենիքի զոհասեղանին…» /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի դպրոցի նախկին տնօրեն Բորիս Ուդումյանը առանձնահատուկ հպարտությամբ է նշում բանակի տոնը: «Երեսուն տարի դպրոց եմ ղեկավարել, Բրեժնևյան լճացման տարիներին էլ, Գորբաչովյան վերակառուցման տարիներին էլ եղել եմ դպրոցում:Մեր դպրոցը հանրապետության այն եզակի դպրոցներից է, որ հայրենիքի զոհասեղանին երեք ուսուցչի կյանք դրեց…»,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց  Ուդումյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ վիճակում են ցմահ դատապարտյալները

«Սպասում ենք ԱԺ առաջիկա նիստին: Հույս ունենք, որ ցմահ դատապարտյալների պահանջները կբավարարվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալ Վաղարշակ Դավթյանի մայրը՝ Մարինե Բադալյանը: «Մենք հանդիպեցինք ու մեր դիմումը փոխանցեցինք ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Վերջինս խոստացել է այն ներկայացնել առաջիկա նիստին:Նախագահին ուղղված մեր նամակն էլ ընթացքի մեջ է ու առայժմ մենք սպասում ենք»,-ասաց Մարինե Բադալյանը: Ցմահ […]

Ամբաստանյալին դատարան չէին բերել. Սպանված կուրսանտի գործով դատը հետաձգվեց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր  հետաձգվեց: Պատճառն ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայությունն էր: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վարազդատ Սաֆարյանը գտնվում է Նոյեմբերյանի N զորամասում: Նրան պետք է դատարան բերեին Ռազմական ոստիկանության աշխատակիցներն, ինչը այսօր հնարավոր չի եղել: Դատավորը նաեւ նշեց, որ պատրաստվում […]

Հետտոնական սթրեսի հետևանքները.հոգեբանը տեղեկացնում է

«Հետտոնական սթրես գոյություն ունի, որը յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակաշրջան է տևում: Որոշ մարդկանց մոտ երկու-երեք օր պետք է՝ ադապտանալ նոր վիճակին, օրգանիմն իրեն գտնի նոր միջավայրում: Թվում է տոնական օրեր էին, հանգստացել է, բայց հյուծվածության զգացում է իր մոտ, արթնացել է, բայց չի կարողանում կենտրոնանալ»,-այս մասին այսօր` հունվարի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց […]

Երևանի կուշտ երեխաներն ու սահմանային հեքիաթը…

Ռեժիսյոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը իր կազմավորված դերասանական խմբի հետ հասցրել է լինել Հայաստանի տարբեր մարզերում: Նրան հատկապես հարազատ են հեռավոր գյուղերն ու սահմանամերձ համայնքները: «Պարզ ու բարի մարդկանց հետ շփումը ուրիշ է: Երևանից դուրս ներկայացումներ ունենալը չեք պատկերացնի , ինչ մեծ հոգեկան բավարարվածություն է: Անգամ երեխաների հետաքրքրության մեջ տարբերություն կա: Երևանի երեխաները մի տեսակ կուշտ […]

Մանկական հիվանդանոցում ազատ սենյակ չկա. վիրուս է

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Մինչ դուք բողոքում եք ձնից, մանկական հիվանդանոցներում ազատ սենյակ չկա վիրուսակիր երեխաների համար… մի քանի օր առաջ գար ձյունը, էսքան վիրուս չէր լինի… Տարին Արեգիս հետ սկսեցինք հիվանդանոցում, առողջություն եմ մաղթում բոլոր բալիկներին…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի