10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

«Օզվերին է պետք խմել»

Հավակնորդների մրցաշարից առաջ հարցազրույց ֆավորիտներից մեկի` Լևոն Արոնյանի հետ: Սա նրա չորրորդ փորձն է` հանդես գալու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:  Բավականին երկար ժամանակ հայ գրոսմայստերը համարվում էր Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը: Այսօր Արոնյանը կանկեղծանա, թե ինչ է պակասում շախմատի թագը գրավելու համար: Հարցազրույցը` chess.am-ի: Ինձ վրա խաչ քաշեցին – Ի՞նչ եք կարծում` աշխարհի առաջնության ներկայիս համակարգը հաջող երևույթ է. հավակնորդների մրցաշար,այնուհետև մրցախաղ: – Ես շատ եմ սիրում հավակնորդների մրցաշարը: Ես հասկանում եմ, […]

Զախարյանը գնաց, բողոքը մնաց /վիդեո/

Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով մարտի 1-ին, հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Բնակիչները, որոնք իրենց բնակարանների դիմաց արդեն փոխհատուցում են ստացել, նշում են, որ իրենց վատ պայմաններով բնակարան են հատկացրել, այժմ պահանջում են իրենց […]

Ամուսնալուծություն` անլուծելի հարաբերություն. 17 603 զույգ մեկ տարում

2015 թվականին մեր երկրում ամուսնալուծվել է 17 603 զույգ:  Ի՞նչն է դրդում զույգերին բաժանվել: Թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է հոգեբան Նարինե Պետրոսյանի հետ: «Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ մարդիկ այսօր չունեն համբերություն, չեն հարմարվում: Ամուսնությունը շատ լուրջ ինստիտուտ է  մի քանի ամսում կառուցելու կամ քանդելու համար: Հարկավոր է այս հանգամանքը գիտակցել, հասկանալ: Զույգերը տարբերակներ չեն […]

Մի՛ մահացիր ժամանակից առաջ

Այսօր Սոց. Ծառայության մեր գրասենյակ մտավ մի կին՝ աննկարագրելի այլայլված, սարսափելի տխուր ու հուսահատ: Պատմեց, որ իր մոտ մի քանի շաբաթ առաջ կրծքագեղձի չարորակ ուռուցք են հայտնաբերել ու որ հիմա, օրեր հետո, պիտի մի անալիզ հանձնի, որի շնորհիվ հասկանալի կդառնա իմաստ ունի՞ արդյոք վիրահատության դիմելը, թե՝ ոչ. բժիշկն ասել էր՝ եթե բախտդ բերի տարածված չլինի, […]

«Աստծուց կանչված եմ հայ երգը պահպանելու համար» /վիդեո/

«Հայաստանում երգարվեստը, կոնկրետ ազգային երգարվեստը մի քիչ  անկանոն վիճակում է: Լավ երգիչները այսօր ստվերում են, իսկ վատագույնը` խնամի, ծանոթ, բարեկամ հաշվարկով դառնում են հայտնի` թեկուզ մեկ երգով:Վատ երգը ամեն դեպքում թիթեռի կյանք ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց բանաստեղծ, ժողովրդական երգի կատարող Արմեն Ափոյանը: Ափոյանը իր հոգում երգը զգացել է մանկուց: Ջավախք աշխարհից սերված արվեստագետը մանկուց […]

«Գառդոն ենք վառում,սոված մեռնում ենք…»/վիդեո/

«Երկրորդ կարգի հաշմանդամ ենք ամուսիններով: Ես 85 տարեկան եմ ու էս ահավոր վիճակում:Մեր ավանդը գրավել են ու չեն տալիս: Երկու տարի գազը անջատված է: Գառդոն ենք հավաքում, որ մի քիչ վառենք տաքանանք», –Henaran .am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի  բնակիչ Ռուբեն Գասպարյանը: Տարեց տղամարդը ընդգծեց, որ ինքը և կինը հաճախ քաղցած են մնում, որովհետև հաց գնելու գումար […]

Կմեռնեմ, եթե օգնություն չլինի. Հրաչյա Հարությունյանը ահազանգում է

«Պապայի վիճակը լավ չի, ես իր հետ չեմ խոսել, բայց մաման ու պապին խոսել են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Դուստրը նշեց, որ իր տեղեկությամբ հոր վիճակը ծանր է: Նա ողնաշարի ճողվածք ունի և չի կարողանում քայլել: «Պապան շատ վատ է, բայց նրան […]

Թուրքին գետնին տալով … /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում հպարտության ու արիության յուրօրինակ քննության օր էր: Ութ ամիս առաջ «Ուտիք» բարեգործական կազմակերպության շնորհիվ գյուղում կարատե մարզաձևի խմբակ կազմավորվեց: Մարզիչը՝ ընկեր Արամը, սիրով է պարապում փոքրիկների հետ: «Մանկապարտեզից եկած երեխեք են՝ հրաշալի մարզավիճակում են: Գիտեք՝ ինչն է կարևորը բոլորը ուզում են հայրենիքի պաշտպան դառնան: Ցուցադրական մարտերը բեմադրելիս բոլորը պատկերացնում են, […]

«Լևոնի վերջին ցանկությունը…» /վիդեո/

«Ես խորհրդային բանակի պահեստազորի սպա եմ՝ ռազմաօդային ուժերի ավագ լեյտենանտի կոչումով : Փետրվարի 23-ը միշտ նշել ենք մեծ շուքով: Այդ օրը բոլոր տղաները նվերներ էին ստանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հադրութի շրջանի հին թաղերի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Հրանտ Ամիրյանը: Հրանտ Ամիրյանը գտնում է , որ հայրենիքի պաշտպանի օրը պետք է մշտապես նշվի: Ազատամարտիկը ծնունդով Հադրութից է, […]

Հարության փետրվարի 20 /վիդեո/

1988 թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ մինչև կեսմիլիոնանոց հանրահավաքներ ու ցույցեր (առաջին կազմակերպիչներից էր տնտեսագետ Իգոր Մուրադյանը): […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի