07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկազը չէր կարող կախվել. դատարանում «թեժ» էր

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված  Հայկազ Բարսեղյանի դատական գործը:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց փորձագետ Վիգեն Ադամյանը:

Նա նշեց, որ մահացած կուրսանտի  մոտ կախվելու հետեւանքով առաջացած ճմլման ակոսը եղել է հետմահու, ինչը նշանակում է, որ Հայկազ Բարսեղյանը ինքնուրույն չէր կարող կախվել:

«Մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձումից՝ պարանոցի օրգանները բութ առարկայով սեղման հետեւանքով: Հարված չի եղել, եղել է սեղմում: Հնարավոր է՝ ձեռքով: Հարվածի հետեւանքով կարող է ունենայինք սրտային կանգ, բայց ոչ մեխանիկական շնչահեղձություն»,- փաստեց փորձագետը:

Մեղադրյալներից Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյան , հայտարարեց, որ փորձագետը պետք է հաշվի առներ նաեւ դեպքի վայրի զննության արձանագրությունը, ինչը չի արել:

«Ես հիմնվում եմ միայն դիահերձման տվյալների վրա: Անգամ եթե կինոյով էլ այդ ամենը ցույց տային, ես հիմնվելու էի դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների վրա»,- պատասխանեց փորձագետը:

Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փորձագետի ցուցմունքով ապացուցվում է, որ իր որդին ինքնասպան չի եղել, իսկ Գնել Թեւոսյանի փաստաբանի տված հարցրերը փակուղի են տանում, դրանց շնորհիվ էլ հերքվում է հենց իրենց առաջ քաշած վարկածը:

«Հենց Գնելն է այդ ամենը արել, խեղդել, դրա համար էլ Արա Զաքարյանը փորձում է նման վարկած առաջ տանել: Նույն հարցերը անընդհատ տալիս է»,- նշեց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ