23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հղի վիճակում պատերազմ գնաց … շատ ծանր է, հասկացեք /վիդեո/

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը պատերազմ գնաց կամավոր: 14 օր հացադուլի նստած հղի կինը իր պարտքն էր համարում նվիրվել հայրենիքին:

«1988 թվականին մենք տղաների հետ երդում տվեցինք ու մեր արյունը խառնեցինք իրար: Ես չեմ խախտել երբեք  իմ երդումը: Ես չեմ կարող ապրել առանց Հայաստանի: Ես 14 օր հղի վիճակում հացադուլի եմ նստել՝ առաջին հացադուլավորներից եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կին ազատամարտիկը:

«Պապայիս զենքը գողացա ու գնացի կռիվ: Ամուսնուս ասեցի՝ կամ արի իմ հետ, կամ մոռացիր ինձ: Իմ երկիրը իմ զավակն է ու ծնողը: Ես չեմ կարա ապրեմ առանց երկրիս»:

Սուսաննան միայն ծննդաբերելու օրերին է փոխադրվել Երևան: 1989 թվականին ծնվում է նրա զավակը: Որդու ծնվելու 14 օր հետո Սուսաննան նրա խնամքը վստահելով մորը` վերադառնում է Արցախ:

«Ինձ համար շատ ծանր է, հասկացեք: Իմ երեխաների մայրը եղել է եղբորս կինը ու մայրս: Հետո, երբ վերադարձա պատերազմից՝ մտածում էի մայրությանս կորցրած տարիները վերադարձնեմ, բայց այդպես էլ չեղավ…»,-չզսպելով արցունքները` ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ