13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Ավիրում են, թալան են անում, ո՞վ ա տերը …

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները 100 մլն-ի աշխատավարձի պարտքի խնդրով կդիմեն արդարադատության նախարարություն: Փետրվարի 2-ին Վանաձորի Հայքի հրապարակում էին հավաքվել «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները: 2011թ.-ին որոշ ժամանակով «Վանաձոր-Քիմպրոմի» կազմից  դուրս եկած ՋԷԿ-ը, որն այն ժամանակ անվանվել էր «Ռեջիոն Էներջի», այժմ կիկին  գործարանի կազմում է: Կարճ  ժամանակով առանձնանալը, սակայն, աշխատողների վրա թանկ է նստել: Աշխատակիցների խոսքով՝ «Ռեջիոն Էներջին» սկզբնական շրջանում կանոնավոր […]

Հացադուլ ծեծի ուղեկցությամբ. բացառիկ մանրամասներ ահաբեկչության մեջ մեղադրվող գնդապետի մասին /վիդեո/

Նորք -Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված  զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հետ դեռևս 2013 թվականին Henaran.am-ը հարցազրույց է հրապարակել, որտեղ բացառիկ մանրամասներ կան: «13 օր Աղդամի բանտում հացադուլի մեջ եմ եղել, բայց մի տարբերությամբ՝ հիմա պայմաններն են փոխվել, էնտեղ էքստրեմալ պայմաններ էին, կես բաժակ ջուր էին տալիս օրվա մեջ ու ռեժիմով ծեծ […]

Աշուղի հուզիչ երդումը /վիդեո/

«Երդվել եմ, որ եթե երկար ապրեմ բոլոր հերոսների անուններով երգեր եմ գրելու: Այստեղ պառկած բոլոր հերոսները  «չաուշներ»  են ու «անդրանիկներ» են: Բոլոր դարերում ՝ հերոսը հերոս է…»,-այսօր՝ հունվարի 28-ին, հայոց բանակի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում Henaran.am-ի թղթակցին ասաց աշուղ Ռազմար Սասունցին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Երեք ուսուցիչ՝ հայրենիքի զոհասեղանին…» /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի դպրոցի նախկին տնօրեն Բորիս Ուդումյանը առանձնահատուկ հպարտությամբ է նշում բանակի տոնը: «Երեսուն տարի դպրոց եմ ղեկավարել, Բրեժնևյան լճացման տարիներին էլ, Գորբաչովյան վերակառուցման տարիներին էլ եղել եմ դպրոցում:Մեր դպրոցը հանրապետության այն եզակի դպրոցներից է, որ հայրենիքի զոհասեղանին երեք ուսուցչի կյանք դրեց…»,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց  Ուդումյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ վիճակում են ցմահ դատապարտյալները

«Սպասում ենք ԱԺ առաջիկա նիստին: Հույս ունենք, որ ցմահ դատապարտյալների պահանջները կբավարարվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալ Վաղարշակ Դավթյանի մայրը՝ Մարինե Բադալյանը: «Մենք հանդիպեցինք ու մեր դիմումը փոխանցեցինք ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Վերջինս խոստացել է այն ներկայացնել առաջիկա նիստին:Նախագահին ուղղված մեր նամակն էլ ընթացքի մեջ է ու առայժմ մենք սպասում ենք»,-ասաց Մարինե Բադալյանը: Ցմահ […]

Ամբաստանյալին դատարան չէին բերել. Սպանված կուրսանտի գործով դատը հետաձգվեց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր  հետաձգվեց: Պատճառն ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայությունն էր: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վարազդատ Սաֆարյանը գտնվում է Նոյեմբերյանի N զորամասում: Նրան պետք է դատարան բերեին Ռազմական ոստիկանության աշխատակիցներն, ինչը այսօր հնարավոր չի եղել: Դատավորը նաեւ նշեց, որ պատրաստվում […]

Հետտոնական սթրեսի հետևանքները.հոգեբանը տեղեկացնում է

«Հետտոնական սթրես գոյություն ունի, որը յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակաշրջան է տևում: Որոշ մարդկանց մոտ երկու-երեք օր պետք է՝ ադապտանալ նոր վիճակին, օրգանիմն իրեն գտնի նոր միջավայրում: Թվում է տոնական օրեր էին, հանգստացել է, բայց հյուծվածության զգացում է իր մոտ, արթնացել է, բայց չի կարողանում կենտրոնանալ»,-այս մասին այսօր` հունվարի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց […]

Երևանի կուշտ երեխաներն ու սահմանային հեքիաթը…

Ռեժիսյոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը իր կազմավորված դերասանական խմբի հետ հասցրել է լինել Հայաստանի տարբեր մարզերում: Նրան հատկապես հարազատ են հեռավոր գյուղերն ու սահմանամերձ համայնքները: «Պարզ ու բարի մարդկանց հետ շփումը ուրիշ է: Երևանից դուրս ներկայացումներ ունենալը չեք պատկերացնի , ինչ մեծ հոգեկան բավարարվածություն է: Անգամ երեխաների հետաքրքրության մեջ տարբերություն կա: Երևանի երեխաները մի տեսակ կուշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի