25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավիրում են, թալան են անում, ո՞վ ա տերը …

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները 100 մլն-ի աշխատավարձի պարտքի խնդրով կդիմեն արդարադատության նախարարություն:

Փետրվարի 2-ին Վանաձորի Հայքի հրապարակում էին հավաքվել «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները: 2011թ.-ին որոշ ժամանակով «Վանաձոր-Քիմպրոմի» կազմից  դուրս եկած ՋԷԿ-ը, որն այն ժամանակ անվանվել էր «Ռեջիոն Էներջի», այժմ կիկին  գործարանի կազմում է: Կարճ  ժամանակով առանձնանալը, սակայն, աշխատողների վրա թանկ է նստել:

Աշխատակիցների խոսքով՝ «Ռեջիոն Էներջին» սկզբնական շրջանում կանոնավոր վճարել է աշխատավարձերը: Ինքնուրույն գործելու վերջին 5 ամիսների ընթացքում սակայն, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել:

«Սկզբում նորմալ աշխատավարձը վճարվում էր, հետո քանի գնաց, մոռացան, որ աշխատավարձ պիտի տան»,- ասում է Լենդրուշ Կիրակոսյանը:

«Ռեջիոն Էներջիի» 140 աշխատողների աշխատավարձի պարտքն կազմում է 100 մլն դրամ: Աշխատողներից 100-ը աշխատավարձն ստանալու պահանջով դիմել են դատարան, որն էլ որոշում է կայացրել հօգուտ աշխատողների: Ու չնայած դատարանի որոշումը կա, սակայն աշխատավարձերն այդպես էլ չեն վճարվում:

«Ում դիմում ենք, ասում են՝ մենք մեղավոր չենք: Գեներալնին մեղավոր չի, տնօրենը մեղավոր չի, բա ո՞վ ա մեղավոր: Ե՞ս, որ աշխատել եմ, իմ փողը չեք տալիս,- հարցնում է Հրաչիկ Գրիգորյանը, ում աշխատավարձի պարտքը 480.000 դրամ է կազմում,- ասում են՝ «Էներջին» չկա, բայց հիմի մենք Քիմպրոմի կազմի մեջ ենք, ո՞վ պիտի տա էդ փողը…Ասում են՝ հին թվի փողերը փակել ենք, ո՞նց են փակել:

Հին թիվը հենց 2011 թիվն ա: Անցած-նախանցած տարվանը փակում են, բայց 11 թվինը չեն փակում: Երեք տարի ա՝  գործը դատարանում ա, բայց ի՞նչ օգուտ կա, ոչ մեկը չի հետևում: Ծանր աշխատանք ենք կատարել կեղտի մեջ, ջուր էլ չկար, որ լողանայինք տուն գնայինք: Լրիվ անտեսել են:   Ամեն անգամ գալ, էստեղ կանգնելով, ասելով  չի էղնի»:

«Էլ ո՞ւմ կարելի ա  դիմել, էլ չգիտենք»,- ասում են մոլորված աշխատողները:

«Ամոթ էլ ա, գալիս ենք ստեղ, փոխանակ պահանջենք, եկել խնդրում ենք, որ մեր աշխատածը մեզ տան: Խնդրում ենք, պահանջում ենք, ոչ լսող կա, ոչ էլ… Տեր չկա, տիրական չկա,- վրդովվում է Սեդրակ Գիշյանը,-իսկ եթե մեկը բանկում տոկոս ա ունենում, սառեցնում  են, գալիս են տան գույքը հանում են, իսկ էստեղ քանդում են, ավիրում են, թալան են անում, ո՞վ ա տերը»:

Հավաքված ցուցարարներին մոտեցած մարզպետին խնդրեցին աջակցել արդարադատության նախարարությունում խնդրի մասին բարձրաձայնելու հարցում: Խոստացավ օգնել:

44f85164-6d16-4346-84bd-42f248d56f61 0b8cf344-6b80-4a9b-9a30-bc9be5e922f0

Տաթևիկ Սարգսյան, Վանաձոր

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ