Հետտոնական սթրեսի հետևանքները.հոգեբանը տեղեկացնում է
«Հետտոնական սթրես գոյություն ունի, որը յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակաշրջան է տևում: Որոշ մարդկանց մոտ երկու-երեք օր պետք է՝ ադապտանալ նոր վիճակին, օրգանիմն իրեն գտնի նոր միջավայրում: Թվում է տոնական օրեր էին, հանգստացել է, բայց հյուծվածության զգացում է իր մոտ, արթնացել է, բայց չի կարողանում կենտրոնանալ»,-այս մասին այսօր` հունվարի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Խաչիկ Գասպարյանը:
Հոգեբանի խոսքով ՝ սթրեսի համար պատճառ է դառնում այն, որ մարդիկ չեն պլանովորում տոներից հետոն, իդեալական սպասումներ ունեն, որոնք աշխատանքի անցնելով՝ արդեն նոր պատճառ են դառնում հիասթափության. «Մենք հրաշքների ենք նախապատրաստում տոների ընթացքում, բայց երբ մենք պետք է աշխատանքի վերադառնանք, արդեն սթրեսային վիճակում ենք հայտնվում»:
Հոգեբանի փոխանցմամբ` հայ իրականության մեջ հատկապես մի փոքր ավելի խորքային է սթրեսը, քանի որ տոնական օրերը երկար են լինում: «Մեզ մոտ հետաքրքիր արձակուրդ է ստացվում, մեր մշակույթի մեջ կա յուրահատուկ թյուրիմացություն, հանգիստը զուգորդում ենք սնվելու հետ: Նոր տարվա պարագայում էլ արդեն բազմաթիվ կերակուրների հետ միասին ծանրաբերռնում ենք ֆիզիկական եսը»,-ասաց նա: