25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքին գետնին տալով … /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում հպարտության ու արիության յուրօրինակ քննության օր էր: Ութ ամիս առաջ «Ուտիք» բարեգործական կազմակերպության շնորհիվ գյուղում կարատե մարզաձևի խմբակ կազմավորվեց:

Մարզիչը՝ ընկեր Արամը, սիրով է պարապում փոքրիկների հետ:

«Մանկապարտեզից եկած երեխեք են՝ հրաշալի մարզավիճակում են: Գիտեք՝ ինչն է կարևորը բոլորը ուզում են հայրենիքի պաշտպան դառնան: Ցուցադրական մարտերը բեմադրելիս բոլորը պատկերացնում են, որ թուրքին են գետնին տալի»,-Henaran.am-ի թղթակցին ժպտալով պատմեց մարզիչը:

Երեխաները սահմանային գյուղի երեխաներին հատուկ ամոթխածությամբ ընդգծեցին, որ ուզում են ուժեղ լինել:

Նրանք Երևանում հատուկ քննություն են հանձնել և ստացել իրենց առաջին աստիճանի՝ դեղին գոտիները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ