25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Երբ պոռնոգրաֆիան գրականություն է դառնում

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նաև Ամենայն հայոց  բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Մեր իրականության մեջ կարծիքներ են հնչում, թե այսօր երիտասարդները կամ գիրք չեն կարդում, կամ էլ կարդում են շատ քիչ՝ այն, ինչը ծրագրային է: Այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ  իրենց տեսակետներով կիսվեցին Ավ.  Իսահակյանի գրադարանի Հասարակայնության հետ կապերի ու միջոցառումների բաժնի […]

«Աշոտյանը չպիտի գնա» /վիդեո/

82 ամյա Մագդալինա Նիկոլյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հովանավորության շնորհիվ երկրորդ կուրսի ուսանողուհի է: Առողջական խնդիրներով տարեց կինն այսօր կառավարություն էր եկել նախարար Արմեն Աշոտյանին շնորհակալություն ասելու: Լսել է` աշխատանքից ազատում են: «Ես շատ մտահոգված եմ: Հենց մի լավ մարդ լինում է՝ տեղափոխում են: Նա չպիտի գնա, նա դեսպան գնալու կարիք չունի»: Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

Սուրիկը ծեծել է գուշակին, ով սեռական բռնության փորձ է արել /վիդեո/

Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի եւ որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Տուժող Մխիթար Այվազյանը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն անծանոթ մեկը մտել է իր տուն եւ գումար պահանջել, ինքը ընդամենը 10.000 ունի, այլ գումար չունի, որից հետո հանցագործը նրան ծեծի է ենթարկել, նրան դանակով […]

Մի եղիր ստրուկ

«Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Նրա [Քրիստոսի] հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. 6:6): Մեծ պահքի 7 շաբաթներն, արդարև, կարելի է անվանել Խաչի ճանապարհ: Այս ճանապարհը համբերության, փորձությունների ու հոգևոր զորացման անփոխարինելի մի ուղի է, որով այլևս խաչին ես գամում անցյալդ` հին մարդուն` լի մեղքով ու անիրավությամբ […]

Սպանեցիք էլի

Մինչ քաղաքական դաշտն ու մամուլը եռում է կոալիցիոն վերադասավորումների, պորտֆելների վերաբաշխման շուրջ քննարկումների տարափից, մամուլն աննկատ անցնում է ողբերգականի կողքով: Իսկ ողբերգականն այս դեպքում ոչ այնքան օրինակ` ՏԿԱԻՆ-ի մասնատումն է երկու նախարարությունների միջեւ, այլ անդառնալի կորուստները, որ հաճախ գործառույթների ոչ լիարժեք իրականացման, կազմակերպման հետեւանք են: Վերջին մի քանի օրերին Կիեւյան կամրջից երեք մարդ ցած նետվեց: Իրողությունը մտահոգիչ […]

Նշանածը վատ վիճակում է. 25 ամյա երիտասարդը մեկ ամիս է անհետացել է

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանն արդեն  մեկ ամիս է անհայտ կորած է համարվում:Այս մասին Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար  Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով` անհետ կորած 25-ամյա երիտասարդին ոստիկանության հետ զուգահեռ  փնտրում են նաեւ համագյուղացիները. «Արդեն մենք էլ ենք միացել, ոստիկանության հետ փնտրում ենք: Շարունակելու ենք փնտրել, մինչեւ […]

Ես հայ եմ, եւ երբեք չեմ ժխտել դա․ Ազնավուրը հարցազրույց է տվել CNN-ին /վիդեո/

Հանրահայտ Շանսոնյե Շառլ Ազնավուրը CNN-ին հարցազրույց է տվել, որում նաեւ անդրադարձել է Ցեղասպանության հարցին։ Նա ասել է, որ կարեւոր չէ, թե Ցեղասպանություն բառը օգտագործում են, թե ոչ, կարեւորը, որը ճանաչեն տեղի ունեցածը։ Խոսելով իր ազգությունից՝ Ազնավուրն ասել է, որ իր համար նաեւ կարեւոր է ֆրանսիացի լինելը, սակայն ծագումով հայ է եւ չի պատրաստվում դա ժխտել։ «Ես […]

Մշակութային «մարմնավաճառություն…»

Տարիներ առաջ մի թերթ վկայում էր, որ եթե Փարիզի աղբատար մեքենաների վարորդները մեկ-երկու շաբաթ գործադուլ անեն, մայրաքաղաքը կծածկվի աղբով: Մեզանում մի քանի տարի «գործադուլի մատնված կյանքի» հարվածներին տեղի տված որոշ երաժիշտներ, այսպես կոչված արվեստագետներ, հնչյունային ռեժիսորներ… կամա թե ակամա «հաշվեհարդար» տեսան, «ծախվեցին» և ծախեցին հոգևոր արժեքները: Ամբողջ Հայաստանը ծածկվեց «աղբով». նկատի ունենք անբարո, մատաղ սերնդին […]

Շուրջօրյա նստացույց կսկսեն /վիդեո/

Եկմալյան փողոցի նախկին բնակիչները շարունակում են պայքարել իրենց բնակարանները վերադարձնելու և խախտված իրավունքները վերականգնելու համար: «Անտեր ժողովրդին չեն ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է, տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ […]

Չի կշռվում /վիդեո/

«Երգը ինձ համար աստվածային շնորհ է, ոգևորության աղբյուր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգևոր և ժողովրդական երգի կատարող Հովհաննես Բալյանը: Հովհաննես Բալյանը երաժշտական կրթություն չունի և իր ձայնի զորությունն ու կատարողական մաքրությունը կապում է աստվածային շնորհի հետ: «Մանկապարտեզում, որ երգում էի՝դասատուներս սոսկում էին ապրում: Ասում էին՝ մի երգի, դու մենակ արտասանի: Այդ պատճառով էլ ավելի մեծ տարիքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի