09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հարությունի կնոջ վիճակը շատ ծանր է` չի ցանկանում առանց ամուսնու ապրել

Շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված Հարություն Աբրահամայանը Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից էր: Արեգունիի գյուղապետ Արամ Վարդանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցոմ տեղեկացրեց, որ 30-ամյա Հարությունը երեք անչափահաս երեխաների հայր է: «Հոր, մոր և կնոջ հետ էր ապրում, շատ լավ ընտանիքի տղա էր, նվիրված իր ընտանիքին ու երեխաներին: Կնոջ վիճակը շատ ծանր է, չի ցանկանում առանց ամուսնու ապրել»,-ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ Հարությունի հայրը ազատամարտիկ է. «հայրը պատերազմի մասնակից է` հաշմանդամ, ծայրահեղ պայմաններում են ապրում, մայրը հաշմանդամ է»:

Հավերժ փառք մեր զինվորներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ