Սասունը հայենապաշտ ընտանիքի ժառանգ էր. զոհված զինվորի վերջին հրաժեշտը /ֆոտո/վիդեո/
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում այս պահին տեղի է ունենում զոհված պայմանագրային զինծառայող, գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությունը:
Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ իրավիճակը եկեղեցում բավականին ծանր է, այս ընթացքում Սասուն Մկրտչյանի մայրը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, իսկ ընտանիքի տղամարդ անդամները եւ հարազտները վրեժխնդրության կոչեր են հնչեցնում:
Հոգեհանգստին ներկա են նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ այլ քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Լրագրողների հետ զրույցում Սասուն Մկրտչյանի ազգականներից մեկը նշեց, որ Սասունի պապերը եկել են Արեւմտյան Հայաստանի Սասուն աշխարհից. “Սասունը սերվում էր ավանդական մի ընտանիքից, ովքեր իրենց կորցրած հայրենիքը վերագտնելու երազանքով էին ապրում”,- ընդգծեց ազգականը :
Հերոսի բարեկամը նաև պատմեց, որ Սասունն ամուսնացած չէր, բայց միտք ուներ ամուսնանալու, ընտրյալ ուներ և որոշել էին ապրիլի 7-ին նշան դնեին։
Մանրամասները` տեսանյութում