24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքն ասաց` ձեր զինվորը էլ չկա … 26 անհետ կորած

Ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմն ունի, 26 անհետ կորած: Անհետ կորածների շարքում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը:

Զինծառայողի հորեղբայր Վազիրը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` մանրամասներ ներկայացնելով. «Ամսի 3-ի գիշերը մենք իմացել ենք, որ մեր զինվորը վիրավոր է, շտապել ենք Ղարաբաղ, բայց երբ զանգեցինք առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու, հեռախոսին պատասխանեց մի թուրք ու ասաց ինձ, որ ձեր զինվորը էլ չկա, սպանել ենք»,-ասաց հորեղբայրը` Վազիրը` հավելելով, որ այս պահին արդեն Բորիսի հեռախոսահամարը անհասանելի է:

Վերջինը մեզ տեղեկացրեց, որ քիչ առաջ իրեն տեսանյութ էին նայում, որտեղ տեսել են Բորիս Օզմանյանին: «Հորաքույրը տեսանյութ էր նայում հանկարծ բաղվեց ասելով, որ Բորիսի ձայն է տեսանյութում հնչում, այնուհետև ցուցյ տվեցին կապկպված մի երիտարսադի, երևի մեր տղեն գերի է ընկել ադրբեջանցիների ձեռքին: Ամեն դեպքում ձայնը շատ նման էր Բորիսի ձայնին»,- ասաց Վազիրը:

Հիմա որևէ տեղեկություն չունենք, փորձում ենք ճշտել, արդյոք գերի է ընկել թե ոչ: Տղան վերջին անգամ իր Odnoklassniki.ru սոցիալական ցանցի էջ մուտք է գործել 2016 թվականի ապրիլի 1-ի ցերեկը:«Դու մի տխրի անուշ մամա, կյանքը այսպես չի մնա, նորից ամառ կգա զինվոր բալեդ տուն կգա»,-սա եղել է ժամկետային զինծառայող Բորիս Օզմանյանի վերջին հավանած գրառումը, որը նա արել է այս տարվա մարտի 13-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ