27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Քրիստինե Պեպելյանը հրավիրում է

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը բոլորին հրավիրում է իր ”Շնորհակալ եմ” ալբոմի շնորհանդեսին: ”Իմ շատ սիրելի երկրպագուներ ու ընկերներ!!!!!Դեկտեմբերի 25ժամը՝15.00բոլորիդ սիրով հրավիրում եմ Բաղրամյան 53Օսկար երաժշտական խանութ-սրահում ներկա գտնվելու իմ նոր՝ “ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ” ալբոմի շնորհանդեսին:Սիրով Ձեր՝ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ”,-գրել է երգչուհին Ֆեյսբուքյան իր էջում:

Ռոնալդուն դավաճանել է Շեյկին

Հերթական անգամ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրում են իր ընկերուհուն՝ մոդել Իրինա Շեյկին դավաճանելու մեջ: Ինչպես գրում են իսպանական լրատվամիջոցները, Ռոնալդուն հյուրանոցներից մեկում նախ նախաճաշել է, ապա գիշերել իտալացի հայտնի մոդել և քաղաքական գործիչ Նիկոլ Մինետիի հետ: Վերջինիս անունը կապվում է Իտալիայի նախկին վարչապետի՝ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: Հիշեցնենք, որ Ռոնալդուին դավաճանության մեջ մեղադրում էին նաև ամռանը: […]

Հայ աստղերի ամանորյա գները

Տարվա կարևորագույն տոնին` Ամանորին, շատ քիչ ժամանակ է մնացել: Ռուս հայտնիներն արդեն սկսել են կազմել իրենց ելույթների ցուցակները: Մեր հայտնիներն էլ Ամանորի գիշերը աշխատելու առումով չեն զիջում արտասահմանյան աստղերին: Իսկ ահա հոնորարների հարցում, ինչ խոսք, զիջում են: Թերևս հենց դա է պատճառը, որ esyes.am-ի հետ զրույցում որոշ հայտնիներ հրաժարվել են հստակ գումար նշել` պատճառաբանելով, որ […]

“Վիա Գրա”-ի հրաժեշտը /ֆոտո/

2012-ի վերջին օրերը նաեւ “Վիա Գրա” խմբի գոյության վերջին օրերն են:  Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն կլիպմեյքեր Ալան Բադոեւի հետ արդեն ամբողջությամբ տրվել է “Ուզում եմ “Վիա Գրա“-ում լինել” շոուի աշխատանքներին: Նոր նախագծի մասին խոսում են եւ գրում, իսկ այս ընթացքում ընթանում են խմբի վերջին համերգները: Հավանաբար խմբի ցրվելու համար ամենաշատը ցավում է շիկահեր Եվա Բուշմինան: […]

Հասմիկ Կարապետյանի անակնկալները

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի համար 2013 թվականը ստեղծագործական առումով լի է լինելու: Երգչուհին Henaran.am-ին պատմեց, որ արդեն նոր երգեր ունի ձայնագրած: Սպասվում է նոր զուգերգ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Հասմիկի խոսքով՝ երգն արդեն գրված է, մնում է այն գործիքավորել և ձայնագրվել: Հետագայում երգի տեսահոլովակը կնկարահանվի: Եչգչուհին տեղեկացրեց, որ արդեն ձայնագրված մեկ երգ ունի, որ կոչվում է […]

Իրինա Շեյկի տոնական մերկապարը /ֆոտո/

Հայտնի մոդել Իրինա Շեյկը նկարահանվել է “սադրիչ” ամանորյա տեսահոլովակում:  Բրիտանական “Love” ամսագրի համար ռետրո ոճում  նկարահանված հոլովակում Շեյկը պարում է եւ էրոտիկ դիրքեր ընդունում:  Մոդելի հագին ընդամենը կարմիր ներքնազգեստ է եւ նույն գույնի կոշիկներ: Աստղի ամանորյա հանդերձանքն ամբողջացնում են սպիտակ գուլպաները եւ “գուսարական” ոճի գլխարկը:

2012-ի գլխավոր իրադարձությունները /ֆոտո/

“People” ամսագիրը կազմել է 2012-ի գլխավոր աստղային իրադարձությունների տասնյակը: Այն կազմվել է օնլայն-քվեարկության միջոցով, որին մասնակցել են 1.5 մլն օգտատերեր:  Ամսագիրը նշում է, որ տարին նշանակալի դարձավ առնվազն 2 գաղտնի աստղային հարսանիքներով, որոնք իսկապես հաջողվեց իրականացնել ԶԼՄ-ներից գաղտնի: Դրանք էին Ջասթին Թիմբերլեյքի ու Ջեսիկա Բիլլի եւ Ռայան Ռեյնոլդսի ու Բլեյք Լայվլիի հարսանիքները: Գալիք տարվա ամենասպասված […]

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով

“Lostprophets” բրիտանական խմբի վոկալիստ Իեն Ուոթքինսը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով, գրում է “The Guardian”-ը: Չնայած գրավի դիմաց ազատելու բազմաթիվ խնդրանքներին, ոստիկանները նրան ազատ չեն արձակել: Երաժշտի նկատմամբ մեղադրանքները վերաբերում են 2012-ի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածին: 35-ամյա երաժշտին բռնել են մանկապղծության հետ կապված 6 էպիզոդներում: Ոստիկանության տվյալներով` նա փորձել է համոզել 13 տարեկան երեխային սեքսով զբաղվել, […]

Կադիրովը Դեպարդյեին Չեչնիա է հրավիրում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին, ով տեղափոխվել է Բելգիա եւ մտադիր է հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից` մեծ ունեցվածքների վրա բարձր հարկերի պատճառով:  Կադիրովը նշել է, որ եթե Դեպարդյեին ռուսական քաղաքացիություն տան, ինքը մեծ հաճույքով կընդունի եւ մշակույթի գործչի համար համապատասխան պայմաններ կստեղծի իր երկրում: Նա նաեւ հավելել […]

“Միսս տիեզերք-2012”-ում հաղթել է 20-ամյա ամերիկուհին /վիդեո/

Ամենավարկանշային “Միսս տիեզերք” գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներն իրենց նախապատվությունը տվել են 20-ամյա ամերիկուհի Օլիվիա Կալպոյին: Գեղեցկուհին հաղթել է աշխարհի տարբեր երկրների 88 ներկայացուցիչներին: Տիեզերքի գեղեցկուհու թագն Օլիվիային է հանձնել Լեյլա Լոպեսն Անգոլայից, ով այդ տիտղոսին էր արժանացել նախորդ տարի: Սեւահեր գեղեցկուհին հիանալի թավջութակ է նվագում եւ երազում է կինոյում կամ հեռուստատեսությունում կարիերա անելու մասին: Ողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված