Օբաման ընտրել է Բեյոնսեին

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն կերգի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը, գրում է “New Musical Express”-ը: Հանդիսավոր արարողությանը Բեյոնսեն կկատարի երկրի հիմնը` “The Star-Spangled Banner” երգը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին Կապիտոլիումի շենքի մոտ: Հանդիսավոր արարողությանը ելույթ կունենան նաեւ Քելլի Քլարքսոնը եւ Ջեյմս Թեյլորը: 2009-ին Բեյոնսեն երգել է Օբամայի ընտրվելու կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Նա կատարել […]