11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստղերը եւս բարդութավորվում են /ֆոտո/

Ամեն տարի հարյուրավոր ամսագրեր կազմում են ամենացանկալի եւ հմայիչ աստղերի աղյուսակները, որոնցում անշուշտ հայտնվում են Սքարլեթ Յոհանսոնը, Քիմ Քարդաշյանը, Ջեսիկա Ալբան, Սալմա Հայեկը, Պենելոպա Կրուսը եւ Բեյոնսեն: Չնայած դրան, իրենք` աստղերը, այնքան էլ գոհ չեն իրենց արտաքինից:

“Այո, ես ունեմ որոշակի սեքսուալ էներգիա, որը գրավում է տղամարդկանց, սակայն ես ավելի հակված եմ նկատել թերություններն իմ արտաքինում”,-հայտարարել է Սքարլեթ Յոհանսոնը:

Քիմ Քարդաշյանը երկար ժամանակ չի համակրեպվել իր կազմվածքի հետ եւ մտածել է, որ “ինքն այնքան էլ սեքսուալ չէ, որքան որ մարդիկ են կարծում”: 

Դստեր ծնվելուց հետո Ջեսիկա Ալբան “GQ” ամսագրին բացեիբաց ասել էր. “Կուրծքս կախվել է, ցելյուլիտ ունեմ եւ լայն կոնքեր: Ցանկացած դերասանուհի գեղեցիկ է ինձնից”:

Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշեր Պենելոպա Կրուսը եւ Մեգան Ֆոքսը եւս մեծ ինքնաքննդատներ են: Բեյոնսեն ընդհանրապես հայատարարել է, որ երեխա ժամանակ “գեր եւ տգեղ” է եղել: 45-ամյա Սալմա Հայեկն էլ խոստովանել է, որ իր գեղեցկությունը “օպտիկական տեսիլք է”: “Իրականում իմ մարմինն իդեալական չէ, պարզապես ես գիտեմ` ինչպես հագնվել այն ընդգծելու համար”,-հայտարարել է Սալման:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ