Հայ աստղերի ամանորյա գները
Տարվա կարևորագույն տոնին` Ամանորին, շատ քիչ ժամանակ է մնացել: Ռուս հայտնիներն արդեն սկսել են կազմել իրենց ելույթների ցուցակները: Մեր հայտնիներն էլ Ամանորի գիշերը աշխատելու առումով չեն զիջում արտասահմանյան աստղերին: Իսկ ահա հոնորարների հարցում, ինչ խոսք, զիջում են: Թերևս հենց դա է պատճառը, որ esyes.am-ի հետ զրույցում որոշ հայտնիներ հրաժարվել են հստակ գումար նշել` պատճառաբանելով, որ եթե խոսքը մեծ գումարների մասին լիներ, անպայման կասեին:
Ներկայացնում ենք հայ և արտասահմանյան հայտնիների հոնորարներ:
Այս տարի Ամանորի գիշերը երգչուհի Սիլվա Հակոբյանը երգելու է մի քանի ռեստորաններում, այդ թվում նաև` քաղաքից դուրս գտնվողներից մեկում: Սիլվան նշեց, որ հաճելի կլիներ այդ օրը տանը մնալ, սակայն որպես երգչուհի պետք է նաև աշխատի: esyes.am-ի հետ զրույցում երգչուհու հայրն ու պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը, նշեց միայն արտերկրում տրվող համերգային ծրագի հոնորարը, որը հասնում է մինչև 25.000 ԱՄՆ դոլարի:
Երգչուհի Նարինե Մկրտումյանը, ով ժամանկին երգում էր «4 տարբերակ» խմբում, Ամանորի գիշերը գործընկերների հետ երգելու է Դիլիջանում գտնվող ռեստորաններից մեկում: Երգչուհին մի քանի ժամով է լինելու նշված վայրում, ինչի համար վճարվելու է մոտ 2500 ԱՄՆ դոլար:
Մի քանի տարի շարունակ Ամանորի գիշերը տանը չանցկացնող Նարեկ Բավեյանը մեկ երգը կատարում է 1500 դոլարով:
Շատ աղջիկների սիրելի, սերիալային դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանը նախորդ տարիներին Ամանորի գիշերն աշխատել է երևանյան ժամանցի կենտրոններում: Նրա պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը esyes.am-ին հայտնեց, որ այս տարի երգչի հորորարները փոխվել են` կապված Միհրանի ռեյթինգի բարձրանալու հետ:
Երգիչ Արամեն 2013-ը դիմավորելու է իր նորաբաց կարաոկե-ակումբում, իսկ թե ինչքան է «վարձատրվելու», հայտնի չէ:) Երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը նշեց, որ Արամեն նախորդ տարիներին աշխատել է Ամանորի գիշերը, սակայն հոնորարների մասին գերադասեց լռել:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նույնպես աշխատելու է Ամանորի գիշերը` երևանյան ռեստորաններից մեկում. հոնորարների և այլ մանրամասների մասին Լիլիթի պրոդյուսեր և ամուսին Վահրամ Պետրոսյանը չցանկացավ բարձրաձայնել:
Սյուզի Մելիքյանը Նոր տարին ծնողների հետ դիմավորելու է Ծաղկաձորում, որտեղ ռեստորաններից մեկում էլ երգելու է` նշելով գալիք տարին: «Կարևորը` երգով սկսեմ Նոր տարին, իսկ հոնորարներն այնքան էլ մեծ չեն»,-esyes.am-ին ասաց Սյուզին:
Երգչուհի Արմինե Գրիգորյանը Ամանորի գիշերը լինելու է իր մշտական աշխատավայրում, ինչի պատճառով էլ հստակ հոնորար չունի, թեև, ըստ նրա, այդ օրը հաստատ հավելավճար կստանա:
Տարօրինակ է, բայց ռուս հայտնիներն անցած տարվա համեմատ ավելի քիչ գումար կպահանջեն իրենց ելույթների համար: Օրինակ` Ստաս Միխայլովը Ամանորի ելույթի համար նախկինում ցանկանում էր 250 հազար եվրո, իսկ ահա այս տարի` 200 հազար եվրո:
Նույն կերպ կարելի է դիտարկել նաև Ֆիլիպ Կիրկորովի և Նիկոլայ Բասկովի ելույթների արժեքները: Եթե նրանց համերգներն անցած տարի արժեին 150 հազար եվրո, ապա այս տարի հազիվ 100 հազար են կազմում:
Զարմանալի չէ, որ ամենաբարձր գինը Ալլա Պուգաչովայի ելույթի համար է սահմանված: Ռուսական էստրադայի Պրիմադոննան, երեք տարի առաջ հայտարարելով իր կարիերայի ավարտը, չկարողացավ երկար ժամանակ ստվերում մնալ: Ինչ վերաբերում է կորպորատիվ միջոցառումներին` հաճույք ստանալու համար պետք է 250 հազար եվրո վճարել նրան, այն էլ` երգչուհին 5 երգից ավել չի երգում:
Քիմ Քարդաշյանը կարող է անգամ իր ծննդյան տարեդարձի միջոցով մեծ գումարներ վաստակել: Լաս Վեգասի գիշերային ակումբներում իր 30-ամյակը նշելու համար 500 հազար դոլար է վաստակել:
Մասնավոր խնջույքներին մասնակցելու համար Սելենա Գոմեսը նվազագույնը 100 հազար դոլար է վաստակում: