06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով

“Lostprophets” բրիտանական խմբի վոկալիստ Իեն Ուոթքինսը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով, գրում է “The Guardian”-ը: Չնայած գրավի դիմաց ազատելու բազմաթիվ խնդրանքներին, ոստիկանները նրան ազատ չեն արձակել:

Երաժշտի նկատմամբ մեղադրանքները վերաբերում են 2012-ի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածին: 35-ամյա երաժշտին բռնել են մանկապղծության հետ կապված 6 էպիզոդներում: Ոստիկանության տվյալներով` նա փորձել է համոզել 13 տարեկան երեխային սեքսով զբաղվել, լուսանկարել նրան ինտիմ դիրքերում` իր, ինչպես նաեւ հետագայում տարածելու համար: Բացի այդ, նա ծրագրել է ինչ-որ կնոջ հետ բռնաբարել մեկ տարեկան երեխայի: 

“Lostprophets” խումբն արդեն հետաձգել է իր ծրագրված համերգները` վոկալիստի դեմ ներկայացված մեղադրանքի պատճառով: Ռոք խումբն սկսել է ելույթ ունենալ 1997-ից: Երաժիշտներն ավելի քան 3,5 մլն ալբոմներ են վաճառել: Նրանց սինգլներից մի քանիսը հայտնվել են բրիտանական չարտերում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ