06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կադիրովը Դեպարդյեին Չեչնիա է հրավիրում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին, ով տեղափոխվել է Բելգիա եւ մտադիր է հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից` մեծ ունեցվածքների վրա բարձր հարկերի պատճառով: 

Կադիրովը նշել է, որ եթե Դեպարդյեին ռուսական քաղաքացիություն տան, ինքը մեծ հաճույքով կընդունի եւ մշակույթի գործչի համար համապատասխան պայմաններ կստեղծի իր երկրում: Նա նաեւ հավելել է, որ անձամբ ծանոթ է Դեպարդյեի հետ, սիրում է նրա մասնակցությամբ ֆիլմերը եւ նրան “մեծատառով մարդ” է համարում: 

Ինքը` Դեպարդյեն, նախօրեին հայտարարել էր, թե “Պուտինն արդեն իրեն ռուսական անձնագիր է ուղարկել”: Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի կարողացել մեկնաբանել այդ լուրը: “Հավանաբար դա կատակ է, քանի որ ես ոչնչից տեղյակ չեմ”,- խոստովանել է Պեսկովը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ