2012-ի գլխավոր իրադարձությունները /ֆոտո/
“People” ամսագիրը կազմել է 2012-ի գլխավոր աստղային իրադարձությունների տասնյակը: Այն կազմվել է օնլայն-քվեարկության միջոցով, որին մասնակցել են 1.5 մլն օգտատերեր:
Ամսագիրը նշում է, որ տարին նշանակալի դարձավ առնվազն 2 գաղտնի աստղային հարսանիքներով, որոնք իսկապես հաջողվեց իրականացնել ԶԼՄ-ներից գաղտնի: Դրանք էին Ջասթին Թիմբերլեյքի ու Ջեսիկա Բիլլի եւ Ռայան Ռեյնոլդսի ու Բլեյք Լայվլիի հարսանիքները:
Գալիք տարվա ամենասպասված հարսանիքը դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի եւ Ջասթին Թերուի հարսանիքն է: Թե երբ այն կկայնա, առայժմ հայտնի չէ:
Սիրավեպը, որի “գոյությանը մեզնից ոչ ոք դեռեւս չի հավատում”, “People”-ի ընթերցողներն անվանել են դերասանուհի Մերի-Քեյթ Օլսենի եւ մոդելյոր, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբայր Օլիվյեի սիրավեպը: Այն մասին, որ նրանք հանդիպում են, հայտնի դարձավ 2012-ի գարնանը:
Տասնյակն ամբողջությամբ հետեւյալ տեսքն ունի.
1. Ջասթին Թիմբերլեյք-Ջեսիկա Բիլլ եւ Բլեյք Լայվլի- Ռայան Ռեյնոլդս հարսանքիները:
2. Ամենատպավորիչ հանդերձանքը. Քեյթ Միդլթոնի զգեստը` Լոնդոնի Օլիմպիադային նվիրված գալա-համերգին:
3. Երեխայի ծննդի մասին ամենահաճելի հաղորդագրությունը. Հիլարի Դաֆի գրառումն իր նորածին որդու մասին “Twitter”-ում:
4. Տարվա միավորում. ամերիկյան “Լիքը տուն” իրավիճակային կատակերգության 25-ամյակի տոնումը:
5. Նա, ով արդեն մեզ բոլորիս ձանձրացրել է. Լինդսի Լոհանը
6. Նրանք, ովքեր մեզ դեռեւս հետաքքիր են. Արքայազն Ուիլյամ եւ Քեյթ Միդլթոն:
7. Կինոյում ամենազարմանալի կերպարանավորումը. Դենիել Դեյ-Լյուիսը Աբրահամ Լինքոլնի դերում:
8. Ամենասպասված հարսանիքը. Ջենիֆեր Էնիսթոն եւ Ջասթին Թերու:
9. Ամենաանսպասելի սիրավեպը. Մերի-Քեյթ Օլսեն եւ Օլիվյե Սարկոզի:
10. Լավագույն վերադարձը հեռուսատեսություն. Բրիթնի Սփիրսը` որպես “X Factor” հեռուստաշոուի հաղորդավար: