04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Միսս տիեզերք-2012”-ում հաղթել է 20-ամյա ամերիկուհին /վիդեո/

Ամենավարկանշային “Միսս տիեզերք” գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներն իրենց նախապատվությունը տվել են 20-ամյա ամերիկուհի Օլիվիա Կալպոյին: Գեղեցկուհին հաղթել է աշխարհի տարբեր երկրների 88 ներկայացուցիչներին:

Տիեզերքի գեղեցկուհու թագն Օլիվիային է հանձնել Լեյլա Լոպեսն Անգոլայից, ով այդ տիտղոսին էր արժանացել նախորդ տարի: Սեւահեր գեղեցկուհին հիանալի թավջութակ է նվագում եւ երազում է կինոյում կամ հեռուստատեսությունում կարիերա անելու մասին:

Ողջ հաջորդ տարվա ընթացքում նորընտիր գեղեցկուհին պետք է բարեգործությամբ զբաղվի` դրա համար աշխատավարձ ստանալով: Վերջին անգամ ԱՄՆ-ի ներկայացուցիչն այս մրցույթում հաղթել էր 1997-ին:

2-րդ տեղը գրավել է Ժանին Տուգոնոնը Ֆիլիպիններից, իսկ 3-րդ պատվավոր տեղում է Իռեն Սոֆիա Էսեր Կվինտերոն Վենեսուելայից: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ