26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

LIFE NEWS …

Պահպանակներ` ֆուտբոլային խաղից առաջ

Այսօր` հունիսի 30-ին Կիեւի Անկախության հրապարակում կկայանա Էլթոն Ջոնի եւ Queen խմբի համերգը: Համերգը նվիրված է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: Ակցիայի շրջանակում Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերին եւ Կիեւի ֆան-գոտու երկրպագուներին անվճար կբաժանվի 60 հազար պահպանակ: Արտասահմանյան լրատվամիջոցները չեն բացառում, որ  Էլթոն Ջոնը ներկա լինի հուլիսի 1-ին կայանալիք “Եվրո-2012”-ի եզրափակիչ Իսպանիա–Իտալիա հանդիպմանը:

Գիտության վերջին նվաճումը. ստեղծվել են ուտելի պահպանակներ

Պահպանակները ամենատարածված եւ հասանելի հակաբեղմնավորիչներն են: Նրանք սեռական ակտի անփոխարինելի ատրիբուտներից են: Դրանք ստեղծվել են դեռեւս Հին Եգիպտոսում եւ այդ ժամանակվանից ինտիմ կյանքի այդ անփոխարինելի առարկան մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Պահպանակներն արտադրել են բնական կաշվից, սպիտակեղենից, լատեքսից…սակայն ժամանակակից արտադրողները գերազանցել են բոլոր սպասումները եւ երեւակայությունը` ստեղծելով ուտելի, փայլուն եւ հեղուկ պահպանակներ: Ուտելի պահպանակները լատեքսից […]

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

“Մարդիկ կողմ են կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքին” (People for the Ethical Treatment of Animals, PETA) կազմակերպությունը ընտրել է աշխարհի ամենասեքսուալ բուսակերներին: 2012-ին ամենասեքսուալ բուսակերներ են ճանաչվել 50-ամյա դերասան Վուդի Հարելսոնը եւ 35-ամյա դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը: Հարելսոնը մսամթերք եւ կաթնամթերք չի օգտագործում արդեն 25 տարի: Դերասանը խոստովանել է, որ կենդանական ծագումով մթերքներից հրաժարվել է բժիշկների ցուցումներով, […]

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

NBA-ի “Golden State Warriors” ակումբի գլխավոր մարզիչ 47-ամյա Մարկ Ջեքսոնը հայտարարել է, որ շանտաժի եւ խուլիգանության զոհ է դարձել: Նախկին մերկապարուհի Ալեքսիս Ադամսը շանտաժի է ենթարկել մարզչին` սպառնալով հրապարակել լուսանկարներ, որոնք վկայում են իրենց կապի մասին: 2006-ին նրանք մի քանի ամիս հանդիպել են: Որոշ ժամանակից մերկապարուհին սկսել  է մարզչից փող պահանջել` իրենց հարաբերությունները գաղտնի պահելու […]

Աշխարհահռչակ հայուհու մասին մյուզիքլ կբեմադրվի Բրոդվեյում /վիդեո/

Բրոդվեյում կբեմադրվի մյուզիքլ, որը կպատմի  աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերիլին Սարգսյանի կյանքի պատմությունը: Այդ մասին գրել է Շերը  “Twitter”-ի իր բլոգում: Երգչուհու խոսքով` բեմադրության մեջ կհնչեն իր երգերը: Նա հավելել է, որ բեմին միանգամից ներկա կգտնվի 3 տարբեր Շեր (թե ով կկատարի դերը, առայժմ հայտնի չէ), որոնք միմյանց հետ կզրուցեն եւ կերգեն: Շերի ներկայացուցիչ Ռիզա Շապիրոն […]

Ամերիկացին ամուսնության անիմացիոն առաջարկ է արել /վիդեո/

Նյու Յորքի բնակիչ Էնթոնի Պինդերն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել անիմացիոն ֆիլմի միջոցով, որի վրա ինքնուրույն է աշխատել: Հոլովակի գլխավոր հերոսներն են դարձել լեգոյի հայտնի մարդուկները, որոնք սիրահարների դեր են խաղացել եւ պատկերել տարբեր ռոմանտիկ տեսարաններ: Երիտասարդը մի շարք ստեր է  հորինել, որպեզի կարողանա շեղել ընկերուհու ուշադրությունն իր “լեգո-նախագծից”: Ֆիլմում խաղալիք-մարդուկն իր ընկերուհուն հրավիրում […]

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Մասնագետները կարծում են, որ կանայք ավելի լավ են գրում գեղարվեստական գրականություն` ինտիմ թեմաներով: Պատճառն այն է, որ կանայք սեռական ակտն ավելի անկեղծորեն եւ ճշմարտացի են ներկայացնում, քան տղամարդիկ: Բրիտանացի հայտնի գրող Մարտին Ամիսի խոսքով` մեծ տարբերություն կա տղամարդ եւ կին գրողների միջեւ: Կա մի հասկացություն` գեղարվեստական անկեղծություն, որը տարբեր է իսկական անկեղծությունից: Կին գրողների ստեղծագործություններում […]

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը 66 հազար դոլար կստանա այն հաքերից, ով գողացել է նրա լուսանկարները, որոնցում դերասանուհին մերկ է: Նման որոշում է կայացրել դատախազը, ով զբաղվում է դերասանուհու լուսանկարների անհետացման գործով: Մերկ Սքարլեթի լուսանկարները հայտնվեցին  համացանցում 2011-ին: Դրանցից մեկում դերասանուհին կանգնած է հայելու դիմաց, մյուսում` մահճակալի վրա է պառկած: ԶԼՄ-ների տվյալներով` այդ լուսանկարները Սքարլեթի նախկին […]

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանել է  Ֆեյսբուքի իր էջում: “Իմ սիրելի հանդիսատես, դուք հաճախ եք ինձ  հարցնում` ինչու չեմ ես պատասխանում մեղադրանքներին, անտեղի վիրավորանքներին (պրոֆեսիոնալ քննադատություններին ես կողմ եմ): Ինձ հաճախ եք հարցնում` ինչու չեմ խմբագրում իմ յութուբյան ալիքում տեղ գտած մեկնաբանությունները` թողնելով միայն ինձ գովերգողները: Շատ շնորհակալ եմ ձեր անհանգստության համար, սակայն, […]

Տղամարդը շփոթել է սեքս-խաղալիքը գողի հետ

Գերմանացին, լսելով տատանվող ձայն, կարծել է, թե իր  տուն գող է փորձում մտնել եւ աղմուկը գայլիկոնի ձայնն  է: Երբ իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, նրանք հայտնաբերել են աղմուկի իսկական “օջախը”: Պարզվում է, դա միացրած վիբրատորի ձայնն է եղել: Տղամարդը, ով զանգահարել է ոստիկանություն, հայտնել է, որ աշխատող գայլիկոնի աղմուկ հիշեցնող ձայնն այնքան ուժեղ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի