05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Մասնագետները կարծում են, որ կանայք ավելի լավ են գրում գեղարվեստական գրականություն` ինտիմ թեմաներով: Պատճառն այն է, որ կանայք սեռական ակտն ավելի անկեղծորեն եւ ճշմարտացի են ներկայացնում, քան տղամարդիկ:

Բրիտանացի հայտնի գրող Մարտին Ամիսի խոսքով` մեծ տարբերություն կա տղամարդ եւ կին գրողների միջեւ: Կա մի հասկացություն` գեղարվեստական անկեղծություն, որը տարբեր է իսկական անկեղծությունից: Կին գրողների ստեղծագործություններում առկա է իսկական անկեղծությունը:

Տղամարդիկ մտոհոգ են իրենց սեռական կարողությանը վերաբերող հարցերի համար: Անկողնում ձախողվելու` տղամարդկանց թաքուն վախը կանանց չի  հուզում: Նրանց այլ խնդիրներ են անհանգստացնում,  բայց ոչ դա: Հետեւաբար, երբ կարիք կա նկարագրելու սեքսուալ տեսարանը, տղամարդ գրողները փորձում են շրջանցել այն` մոռանալով հնարավոր սխալների եւ անհաջողությունների մասին: Կնոջը չի շփոթեցնում այդ հարցը, դրա համար էլ այն ավելի անկեղծ եւ ճշմարտացի է լինում:

Մարտին Ամիսը 2 տարի առաջ դարձավ ֆեմինիստուհիների ոխերիմ թշնամին: Նա հայտարարեց, որ սեքսուալ հեղաշրջումը բացասական կողմեր ունի, քանի որ այն կանանց չափից դուրս իշխանություն է տալիս: Նրա կարծիքով` այդ իշխանությունը խանգարում է կանանց անհրաժեշտ ներդաշնակությունն ունենալ իրենց կյանքում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ