05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Natalie Portmanwoody harelsonՋեսիկա Չեստեյն“Մարդիկ կողմ են կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքին” (People for the Ethical Treatment of Animals, PETA) կազմակերպությունը ընտրել է աշխարհի ամենասեքսուալ բուսակերներին: 2012-ին ամենասեքսուալ բուսակերներ են ճանաչվել 50-ամյա դերասան Վուդի Հարելսոնը եւ 35-ամյա դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը:

Հարելսոնը մսամթերք եւ կաթնամթերք չի օգտագործում արդեն 25 տարի: Դերասանը խոստովանել է, որ կենդանական ծագումով մթերքներից հրաժարվել է բժիշկների ցուցումներով, քանի որ կաթնամթերքի եւ մսամթերքի չափից դուրս շատ օգտագործումից նրա մարմնի վրա ցան է առաջացել:

Չեստեյնը բուսական ծագումով սնունդ է ընդունում արդեն 15 տարի, ընդ որում` վերջին 5 տարվա ընթացքում նա ընդհանրապես ոչ մի մթերք կենդանական ծագումով չի օգտագործում` ներառյալ մեղր: Դերասանուհին բացատրում է իր նման սննդակարգը նրանով, որ պարզապես չի ցանկանում ցավ պատճառել կենդանի արարածներին եւ դաժանություն ցուցաբերել նրանց հանդեպ:

“PETA”-ն նշում է, որ իրենց բուսակերության տարիներին Հարելսոնը եւ Չեստեյնը միասին նպաստել են 4,5 հազար կենդանիների փրկությանը:

Հարելսոնի եւ Չեստեյնի հետ ամենասեքսուալ բուսակերի տիտղոսի համար պայքարել են նաեւ դերասանուհի Նատալի Պորտմանը, երգչուհի Ֆիոնա Էփլը, դիզայներ Ստելլա Մաքարտնին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, երաժիշտ եւ դերասան Ջարեդ Լետոն, բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ռոք երաժիշտ Փոլ Մաքարտնին եւ շատ ուրիշներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ