Գիտության վերջին նվաճումը. ստեղծվել են ուտելի պահպանակներ
Պահպանակները ամենատարածված եւ հասանելի հակաբեղմնավորիչներն են: Նրանք սեռական ակտի անփոխարինելի ատրիբուտներից են: Դրանք ստեղծվել են դեռեւս Հին Եգիպտոսում եւ այդ ժամանակվանից ինտիմ կյանքի այդ անփոխարինելի առարկան մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Պահպանակներն արտադրել են բնական կաշվից, սպիտակեղենից, լատեքսից…սակայն ժամանակակից արտադրողները գերազանցել են բոլոր սպասումները եւ երեւակայությունը` ստեղծելով ուտելի, փայլուն եւ հեղուկ պահպանակներ:
Ուտելի պահպանակները լատեքսից չեն պատրաստված եւ պատված չեն բուրումնավետ նյութերով: Եթե ցանկություն առաջանա, այդպիսի արտադրանքը կարելի է ամբողջությամբ ուտել: Ամենատարածված համերն են բանանի, ելակի եւ մանգոյի համերով պահպանակները: Պետք չէ մոռանալ, որ նրանք այսպես ասած խոհանոցային արտադրանք են եւ նախատեսված չեն սեքսի համար:
Փայլուն պահպանակները կարող են պաշտպանել վեներական հիվանդություններից եւ հղիությունից, ընդ որում` նրանք սկսում են փայլել օդի հետ շփումից 30 վայրկյան հետո: Փայլուն արտադրանքը 3 շերտից է բաղկացած` վերին եւ ստորին շերտերը սովորական լատեքսից են, միջին շերտում` ֆոսֆորով պատված գունանյութ է:
Իսկ Գերմանիայում հատուկ լատեքսային լոսյոն են արտադրել, որը քսելով արնանդամի վրա` չորանում է մի քանի վայրկյանում եւ վերածվում պահպանակի: Դրա առավելությունը կայանում է նարնում, որ այն հարմար է ցանկացած տղամարդու: