Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել
NBA-ի “Golden State Warriors” ակումբի գլխավոր մարզիչ 47-ամյա Մարկ Ջեքսոնը հայտարարել է, որ շանտաժի եւ խուլիգանության զոհ է դարձել: Նախկին մերկապարուհի Ալեքսիս Ադամսը շանտաժի է ենթարկել մարզչին` սպառնալով հրապարակել լուսանկարներ, որոնք վկայում են իրենց կապի մասին: 2006-ին նրանք մի քանի ամիս հանդիպել են: Որոշ ժամանակից մերկապարուհին սկսել է մարզչից փող պահանջել` իրենց հարաբերությունները գաղտնի պահելու դիմաց:
Ջեքսոնը, ով 1990-ից ամուսնացած է եւ 4 երեխա ունի, համաձայնվել է նախկին սիրուհուն եւ նրա գործընկեր Մարկուս Շոուին 5 հազար դոլար վճարել: Սակայն մի որոշ ժամանակից հետո Ադամսը եւ Շոուն կրկին փող են պահանջել նրանից` սպառնալով հրապարակել լուսանկարները:
Այդ ժամանակ էլ Ջեքսոնը ստիպված է եղել դիմել ՀԴԲ-ին, որի գործակալներին հաջողվել է բերման ենթարկել հանցագործներին: Ջեքսոնի կինը` հայտնի երգչուհի Դեզիրե Քոուլմանը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ամուսնուց: