05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տղամարդը շփոթել է սեքս-խաղալիքը գողի հետ

Գերմանացին, լսելով տատանվող ձայն, կարծել է, թե իր  տուն գող է փորձում մտնել եւ աղմուկը գայլիկոնի ձայնն  է: Երբ իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, նրանք հայտնաբերել են աղմուկի իսկական “օջախը”: Պարզվում է, դա միացրած վիբրատորի ձայնն է եղել:

Տղամարդը, ով զանգահարել է ոստիկանություն, հայտնել է, որ աշխատող գայլիկոնի աղմուկ հիշեցնող ձայնն այնքան ուժեղ է եղել, որ պատերի սալիկներն սկսել են շարժվել: Դա նրան շատ տարօրինակ է թվացել: Երբ ոստիկանները ժամանել են տան մոտ, նրանք եւս լսել են տատանվող ձայնը, որի ուղղությամբ գնալով` ի վերջո հայտնվել են մառանում եւ հայտնաբերել սեքս-խաղալիքը: Վիբրատորն ընկել է տեղից, միացել եւ քանի որ հայտնվել է խողովակների կողքին, ձայնն ավելի է ուժեղացել: Ում է պատկանել խաղալիքը եւ ինչպես է հայտնվել մառանում, հայտնի չէ:

Գրեթե նույն պատմությունը տեղի է ունեցել 2010-ին: Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի բնակչուհին տարօրինակ ձայն է լսել, որը նրան վախեցրել է: Նա ոստիկանություն  էկանչել, իրավապահ մարմիններն այդ անգամ սարքը գտել են ննջասենյակում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ