Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը 66 հազար դոլար կստանա այն հաքերից, ով գողացել է նրա լուսանկարները, որոնցում դերասանուհին մերկ է: Նման որոշում է կայացրել դատախազը, ով զբաղվում է դերասանուհու լուսանկարների անհետացման գործով:
Մերկ Սքարլեթի լուսանկարները հայտնվեցին համացանցում 2011-ին: Դրանցից մեկում դերասանուհին կանգնած է հայելու դիմաց, մյուսում` մահճակալի վրա է պառկած: ԶԼՄ-ների տվյալներով` այդ լուսանկարները Սքարլեթի նախկին ամուսնու` դերասան Ռայան Ռեյնոլդսի համար էին նախատեսված, եւ նրան են ուղարկվել էլեկտրոնային փոստով:
Հաքեր Քրիստոֆեր Չեյնիին հաջողվել էր Յոհանսոնի եւ այլ հայտնի մարդկանց փոստային արկղեր մուտք գործել եւ ձեռք բերել նրանց լուսանկարները, որից հետո էլ դրանք հայտնվել են շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված ռեսուրսներում: Նրա զոհերից է դարձել նաեւ երգչուհի Քրիստինա Ագիլերան:
Չեյնին ձերբակալվել է 2011-ին: Նա համաձայնության է եկել քննիչների հետ, որպեսզի խուսափի շատ խիստ պատժից: Հաքերին սպառնում է 6 տարի 11 ամիս ազատազրկում: